ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ձերբակալվել են «ՍԵՔՅՈՒՐԻԹԻ ԴՐԻՄ» ՍՊԸ հիմնադիրը եւ «Էլիպս» ընկերության հաշվապահը

«ՍԵՔՅՈՒՐԻԹԻ ԴՐԻՄ» ՍՊ ընկերության հիմնադիր Ալեքսան Զաքարյանը և նույն ՍՊԸ-ին ծառայություններ մատուցած «Էլիպս» ընկերության հաշվապահը ձերբակալվել են: Այս մասին լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

Загрузка...

Հիշեցնենք, որ ավելի վաղ Քննչական կոմիտեից հայտնել էին, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում ՍԵՔՅՈՒՐԻԹԻ ԴՐԻՄ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենը ցուցմունք է տվել այն մասին, որ Ճանապարհային ոստիկանության կողմից՝ ամսական ստացված 70 միլիոն ՀՀ դրամից 43 միլիոն դրամը յուրացվել է ընկերության հիմնադիրների կողմից:

Ըստ ցուցմունքի՝ 70 միլիոն ծախսից փաստացի ծախսվել է 27 միլիոն դրամը, իսկ 43 միլիոն դրամը յուրացվել՝ ՍՊ ընկերության հիմնադիրների կողմից:

Loading...