ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Աստղագուշակ օգոստոսի 14-ի համար

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Загрузка...

Արդյունավետ օր է: Դուք արագ գլուխ կհանեք շատ խնդիրներից, նույնիսկ ամենաբարդերից ու բաց չեք թողնի ձեր ու մյուսների համար ինչ-որ օգտակար բան անելու հնարավորությունը: Հավանական են հանդիպումներ մարդկանց հետ, ովքեր ժամանակի հետ ձեր համախոհներն ու մտերիմ ընկներները կդառնան: Չի բացառվում սիրային պատմության սկիզբը, որը կարևոր դեր կխաղա ձեր կյանքում: Նոր հարաբերություններն արագ կզարգանան:

Ուղևորությունների ժամանակ ուշադիր եղեք. ճանապարհին հնարավոր են թյուրիմացություններ, փոքր, բայց ցավալի կորուստներ: Լավ է ճամփորդեք հաճելի ընկերախմբով. այդպես տհաճ պահերը քիչ կլինեն, իսկ վառ տպավորությունները՝ շատ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Առավոտյան նկատելի կլինի բացասական միտումների ազդեցությունը: Մի անհանգստացեք, եթե ինչ-որ բան այնպես չընթանա. շուտով իրավիճակը դեպի լավը կփոխվի: Հաճախ ձեզ կաջակցեն պատահական ծանոթները կամ մարդիկ, որոնց սովոր եք ձեզ ոչ թե համախոհ, այլ մրցակից համարել: Իսկ ահա գործընկերները կարող են քննադատորեն տրամադրված լինել:

Օրվա երկրորդ կեսը հետաքրքիր խնդիրներ ու նոր հնարավորություններ կբերի, ինչպես նաև հանդիպումներ, որոնց համար շատ ուրախ կլինեք: Հնարավորություն կունենաք վերականգնել հին կապերը, ուղղել ավելի վաղ գործած սխալները: Դուք կգտնեք կյանքը դեպի լավը փոխելու ձևը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Լավ է ոչինչ չհետաձգեք. օրվա առաջին կեսը հիանալի է և՛ կարևոր գործերի, և՛ այն հանդիպումների համար, որոնց ելքից շատ բան կախված կլինի: Բացի այդ, դուք շատ արագ կսովորեք, վայրկենական կմտապահեք ամենն, ինչ կարող է պետք գալ: Օգտակար ինֆորմացիա ստանալու ձեր կարողությունը անջնջելի տպավորություն կթողնի շրջապատողների վրա:

Օրվա երկրորդ կեսին կենտրոնանալն ավելի կբարդանա, իսկ ձեզ հաճախ կշեղեն: Մտերիմների հետ տարաձայնություններից խուսափելը դժվար կլինի. նրանց ձեր արարքների մոտիվները հասկանալի չեն լինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրվա մեծ մասը նվիրված կլինի տնային հոգսերին, կենցաղային խնդիրների լուծմանը: Չի բացառվում՝ նշանակալի ծախսերի կարիք լինի, ինչն էլ կապված կլինի փչացած տեխնիկան վերանորոգելու կամ նորը գնելու հետ: Մյուս գործերի վրա դժվարությամբ կկենտրոնանաք, բայց, միևնույն է, գլուխ կհանեք նաև դրանցից:

Բոլոր Խեցգետինների մոտ չի ստացվի մտերիմներին ուշադրություն հատկացնելը, ինչն էլ երբեմն վիրավորանքների պատճառ կդառնա: Աշխատեք պահել խոստումները, նույնիսկ եթե դա դժվար լինի: Կարևոր է չհիասթափեցնել նրանց, ովքեր հույս են դրել ձեզ վրա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրվա մեծ մասը հաջող ու արդյունավետ կանցնի: Հնարավոր են հաճելի հանդիպումներ ու հետաքրքիր ծանոթություններ: Հնարավորություն կունենաք հաշտվել նրանց հետ, ում հետ վիճել էիք, հարթել գործնական ու անձնական հարաբերությունները, որոնք նախկինում հեշտ չէին դասավորվել: Համարձակ նախաձեռնություն ցուցաբերեք. նույնիսկ ձեր ամենաանսովոր գաղափարներն աջակցություն կստանան:

Միայն երեկոյան կարող են դժվարություններ առաջանալ: Այդ հատվածում հաճախ կհիշվեն հին վիրավորանքները, բոլոր Առյուծներին չի հաջողվի հանգստություն պահպանել: Լավ է որոշումներ չընդունել, հատկապես եթե դրանք վերաբերում են ոչ միայն ձեր, այլ նաև մտերիմների համար կարևոր բաներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հաջող օր է, որը հրաշալի է ամենատարբեր գործերի համար: Լավ կիմանաք, թե ինչի եք ուզում հասնել ու չեք վախենա միայնակ ստանձնել ամենաբարդ խնդիրների լուծումը: Հազիվ թե ինչ-որ մեկը կարողանա շեղել ձեզ կամ ստիպել փոխել պլանները: Ամեն անգամ չի հաջողվի պլանի համաձայն գործել. պատրաստ եղեք իմպրովիզներ անել:

Կուրախացնեն հին ընկերների հետ հանդիպումներն ու նոր ծանոթությունները: Դուք շատերին դուր կգաք. մարդկանց հետաքրքիր կլինեն ձեր գործերն ու գաղափարները: Վատ մի զգացեք պատմել ձեր մասին. դա որպես պարծանք չի դիտվի: Հետաքրքրված ունկնդիրների մեջ հուսալի ու օգտակար համախոհներ կգտնվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Շատ տարաձայնություններ ու վեճեր կլինեն, բայց դրանք բոլորը, որքան էլ տարօրինակ է, օգտակար կլինեն: Դուք կապացուցեք ձեր ճշմարտացիությունը, ձեր կողմը կանցնեն մարդիկ, որոնք նախկինում ձեր մրցակիցներն էին: Հնարավորություն կունենաք կարգավորել հին կոնֆլիկտները, հարթել վերջերս լարված հարաբերությունները: Կարող են անհանգստացնել ֆինանսական հարցերը, սակայն գումարի հետ կապված լուրջ խնդիրները քիչ հավանական են:

Օրվա երկրորդ կեսը հակասական նորություններ կբերի: Ամեն ինչից գլուխ հանելու համար ձեզ ժամանակ է պետք, այնպես որ՝ մի շտապեք գործել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Առավոտը հաջող կլինի: Ամենայն հավանականությամբ հենց այդ հատվածում հրաշալի գաղափարներ կունենաք, որոնց իրագործումը ձեր կյանքն ավելի հետաքրքիր կդարձնի: Հավանական են շահավետ գործարքներ: Չեն բացառվում հանդիպումներ մարդկանց հետ, որոնց հետ շփումները երկար ժամանակ կուրախացնեն: Դուք ընդհանուր լեզու կգտնեք նույնիսկ նրանց հետ, ում հետ նախկինում հաշտ չէիք:

Օրվա երկրորդ կեսը բավականին լարված կլինի: Կարող են խախտվել հին պայմանավորվածությունները, և դա շատ կվշտացնի ձեզ: Պլանները ստիպված եք լինելու փոխել, բայց դա օգտակար կլինի. եթե ճիշտ ճամփա ընտրեք, ապա սպասվածից ավելիին կհասնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրվա առաջին կեսը հանգիստ կանցնի: Դա բարենպաստ ժամանակ է ավելի վաղ սկսած գործերն ավարտելու ու ապագայի պլաններ կազմելու համար: Հիմա ձեզ համար դժվար չի լինի առաջնահերթությունները դնելը, հասկանալը, թե ինչն է ձեզ համար առավել կարևոր: Հին ծանոթները հրաշալի խորհուրդներ կտան. արժե լսել դրանք:

Առավել լարված կլինի օրվա երկրորդ կեսը. տարաձայնությունների ու վեճերի առիթներ կլինեն, կսկսեք կասկածել ավելի վաղ ընդունած որոշումների ճշմարտացիության վրա: Դեռևս լավ է ոչ ոքի հետ չկիսվել տագնապներով. շրջապատողները միայն կշեղեն ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հարմար օր է նոր, մասշտաբային ու բարդ գործեր սկսելու համար: Դուք կփորձեք չշտապել, ինքներդ ձեզ ժամանակ կտաք իրավիճակից գլուխ հանելու ու հասկանալու համար, թե ինչ է պետք անել հետո: Ձեր ընդունած որոշումներից շատերը ճիշտ կլինեն: Կարող եք պլաններ կառուցել. հիմա ճիշտ կգնահատեք ձեր ուժերը, կհասկանաք, թե ինչպես կարող են զարգանալ իրադարձությունները: Ամենայն հավանականությամբ ձեր մտահղացումները կհաջողվի կյանքի կոչել:

Հավանական են դրամական մուտքեր: Հրաշալի գլուխ կհանեք ֆինանսական հարցերի լուծումից: Ինտուիցիան հաճախ կհուշի, թե ինչի մեջ կարելի է գումար ներդնել և ինչ գործարքներ արժե կնքել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Ինչ էլ պատահի, հանգստություն պահպանեք: Սա բարդ օր է, բայց ծագած խնդիրներն ու դժվարությունները ժամանակավոր բնույթ կկրեն: Հիմա շատ կարևոր է հետ կանգնել չմտածված խոսքերից ու արարքներից: Համբերությամբ զինվեք, նայեք, թե ինչպես են զարգանալու իրադարձությունները. շուտով պարզ կդառնա, թե ինչպես է պետք գործել:

Շրջապատողները շատ խորհուրդներ կտան, բայց դրանց բոլորին չէ, որ արժե հետևել: Ինֆորմացիայով զգույշ է պետք կիսվել. ինչ-որ բան արժե գաղտնի պահել: Մի անկեղծացեք նրանց հետ, ում վրա վստահ չեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Այսօր պետք է կենտրոնանաք սեփական գործերի վրա: Ավելի լավ կլինի, եթե ոչ ոքի թույլ չտաք խառնվել դրանց ու բոլոր կարևոր որոշումներն ինքնուրույն ընդունեք: Ուրիշների սխալներն ուղղելու փորձերը ամենայն հավանականությամբ անհաջող կլինեն. դուք միայն զուր կվատնեք ժամանակն ու ուժերը: Ցանկալի չէ կիսվել գաղտնիքներով ու կարևոր ինֆորմացիայով, հակառակ դեպքում ինքներդ ձեզ կվնասեք:

Չի բացառվում՝ ստիպված լինեք հրաժարվել ձեր սովորույթներից. պարզ կդառնա, որ դրանք վնասում են ձեզ: Դա հեշտ չի լինի, բայց դուք ամենայն հավանականությամբ ամեն ինչից գլուխ կհանեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

hushak.com

Loading...