Ժամանց

Որտեղ և ում հետ է ամառային հանգիստն անցկացրել Լուիզա Ղամբարյանը

Դերասանուհի Լուիզա Ղամբարյանն այս տարի ամուսնու և դստեր հետ իր ամառային հանգիստն անցկացրել է Եգիպտոսում՝ Կարմիր ծովի ափին: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում նշեց դերասանուհին:

Загрузка...

Լուիզա Ղամբարյանը նախընտրում է իր ամառային հանգիստն անցկացնել ծովափնյա երկրում` ակտիվ և հաճելի միջավայրում:

«Մենք որոշել ենք այդ մի քանի օրը բաշխել այնպես, որ դրա մեջ լինի ճանաչողական, հետաքրքրաշարժ, ուսանելի, ինչպես նաև պասիվ հանգիստ, քանի որ անհրաժեշտ է նաև կարողանալ թոթափել տարվա ընթացքում առաջացած հոգսերը: Մի խոսքով՝ այդ մի քանի օրում կարող ենք անել այն, ինչ ուզում ենք»,- ասաց դերասանուհին:

Դերասանուհին մեզ հետ զրույցում ասաց, որ սիրում է լինել նաև Հայաստանի տարբեր հանգստյան գոտիներում, մասնավորապես, Լոռվա մարզում:

Հարցին՝ որքան գումար է ծախսել հանգիստն անցկացնելիս, նա պատասխանեց, որ այդ մասին չի սիրում խոսել:

Լիդա Եղիազարյան

Loading...