TV, ԿԻՆՈ

«Իրական կյանքում շատ քիչ եմ արտասվում, բայց արտասվում եմ»․ «Պատվից առավել»-ից Արման Խաչատյանը՝ հուզական կերպարի ու սպասված առաջարկի մասին

«Այրված անուրջներ» և «Պատվից առավել» սերիալներից հայտնի դարձած Արման Խաչատրյանը հեռուստադիտողներին ծանոթ է իր դրական կերպարներով, սակայն մեծ ցանկություն մարմնավորելու բացասական որևէ կերպար։ Tert.am Life-ն Արմանի հետ զրուցել է ամենասպասված դերի, ներկայիս կերպարի մեջ իրեն նյարդայինացնող հուզականության և մասնագիտությունը շատ սիրելու մասին։

Загрузка...

Արմանը հեռուստադիտողներին դրամատիկ կերպարներով ներկայանալու հնարավորություն է ունեցել։ Նրա խոսքով՝ իր առջև ժանրային սահամանափակումներ չի դնում՝  պատրաստ է իրեն փորձել, գրեթե, բոլոր ժանրերում:

«Որպես դերասան երբեք չեմ տարբերակում ժանրերը, ըստ իս, դերասանը պետք է կարողանա կերպարանափոխվել և իրեն գտնել հնարավոր բոլոր ժանրերում։ Թատերական ինստիտուտի երկրորդ կուրսից ինձ բախտ վիճակվեց խաղալ դրամատիկ դերեր, դրաման այն ժանրն է, որը դերասանին թույլ է տալիս ինքնաարտահայտվել, բացվել, խաղալ։ Դրաման շատ ճոխ ժանր է, գոհ եմ, որ հնարավորություն եմ  ստացել էկրանին այդ կերպարով հայտվել, սակայն հումորային ձևաչափում դեռևս չեմ փորձել ինձ, սակայն շատ-շատ եմ ցանկանում»,- ասաց նա:

Արմանը չի կարևորում իրեն առաջարկվող կերպարը կլինի բացասակա՞ն, թե՞ դրական։ Սակայն այս դեպքում ևս դերասանը նորովի ներկայանալու ցանկություն ունի: «Անկեղծ, ես միշտ առանձնահատուկ սիրել եմ բացասական կերպարները և ինձ էլ տեսել եմ նման կերպարներով։ Իմ վարպետը՝ Վահե Շահվերդյանը, ասում է, որ ես «բացասական հմայք» ունեմ, ինքս էլ պատկերացրել եմ, որ ազատ կլինեմ նման դերի մեջ։ Սա իհարկե իմ մարդ տեսակի մասին չի խոսում, ուղղակի կարծում եմ, որ բացասական կերպար մարմնավորող դերասանն ավելի շատ բացվելու տեղ ունի»,- ասաց դերասանն ու հավելեց, որ կարիերայի ընթացքում առայժմ բացասական մի կերպար է ունեցել թատրոնում։

Թե ինչով է պայմանավորված դրական կերպարների առաջարկները, Արմանն ասաց․ «Կարծում եմ՝ դա գալիս է դիմագծերից, սկզբնական շրջանում մարդուն միայն արտաքին տեսքով են ճանաչում։ Դեռ միայն իմ վարպետն է ասել, որ ես բացասկան հմայք ունեմ, մյուսներն ասում են, թե Ռոմեո եմ, շատ ռոմանտիկ դերերի համար եմ, ռոմանտիկ հերոս եմ»։

«Պատվից առավել» հեռուստասերիալում Արմանը մարմնավորում է հուզական կերպարի: Նրա խոսքով՝ այդ գերգացմունքային գիծն իրեն երբեմն նյադայինացնում է․ «Ինքս էլ բավականին զգացմունքային եմ, բայց ոչ այդքան։ Լինում են դեպքեր, երբ մեր ռեժիսորին հումորով ասում եմ, թե հերիք է այս տղային լացացնեք, իմ կերպարն ինձ անցավ հուզականությամբ։ Բայց, իհարկե, սիրով եմ խաղում»։

Ինչ վերաբերում է իրական կյանքում արտասվելուն՝ Արմանը նշեց, որ շատ քիչ է արտասվում, բայց արտասվում է․ «Բավականին քիչ եմ լալիս, չգիտեմ, թե ինչ պետք է եղած լինի, որ աչքերս լցվեն։ Կերպարիս, իհարկե, չեմ հասնում արտասվելով, բայց դեպքեր լինում են»։

Արմանի խոսքով՝ կարևորում է մարմնավորած կերպարը սիրելը: «Անպայման պետք է սիրեմ կերպարս, եթե չսիրեցի,  հակամարտություն կունենամ իմ կերտածի հետ, ինչն արդեն վատ է։ Ինձ մոտստացվում է սիրել  կերպարներս, կարծում եմ, դա գալիս է նրանից, որ ես ոչ թե կերպարն եմ սիրում, այլ իմ մասնագիտությունը»,- նկատեց նա։  

Նախընտրելի և սպասված կերպարի մասին խոսելիս Արմանն ասաց․ «Պատմական ֆիլմերի մեծ սիրահար եմ, ոչ թե մեկ կերպար կա, որը կցանկանամ կերտել, այլ տարբեր կերպարներ։ Շատ կցանկանայի կերտել Հուլիոս Կեսարի կերպարը, Տիգրան Մեծի երիտասարդ շրջանը և նմանատիպ այլ պատմական կարպարներ»։  

ՀեղինակԶառա Ղազարյան

Loading...