ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Շիրակի մարզի Բավրա գյուղի մոտակայքում 6-7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի հաղորդմամբ՝ երկրաշարժ է գրանցվել Հայաստանի տարածքում՝ տեղի ժամանակով 20։22-ին։ Էպիկենտրոնը եղել է 11 կմ հյուսիս Ամասիայի շրջանից, հիպոկենտրոնի խորությունը 3 կմ, 4.7 մագնիտուդ։

Загрузка...

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ստորգետնյա ցնցումները զգացվել են Վանաձորում, Գյումրիում, Երևանում։

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ սեպտեմբերի 10-ին՝ տեղական ժամանակով ժամը 20:22-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 16:22-ին), ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.080 և արևելյան երկայնության 43.940 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 4.8 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:

Ըստ նախնական տվյալների՝ երկրաշարժը զգացվել է ՀՀ Շիրակի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի, Արմավիրի մարզերում և Երևան քաղաքում:

Գրառման մեկնաբանություններում օգտատերերն անմիջապես արձագանքել են, նշելով, որ երկրաշարժը զգացել են Երևանում, Ալավերդիում, Նորավանում, Ոսկեհատում, Արմավիրում, Վանաձորում, Ախուրյանում, Սպիտակում, Արթիկում, Դիլիջանում, Ամասիայում, Մարալիկում:

Օգտատերերից նաև գրել են, որ Սյունիքում չի զգացվել երկրաշարժը:

Իսկ Կարեն Սարուխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Խոսեցի Աշոցք, բավականին ուժեղ է ցնցել այնտեղ, ժողովուրդը դուրս է եկել տներից, բայց որևէ մեկը չի տուժել»:

Loading...