Լրահոս

Շենգավիթի դատարանում 43-ամյա կին դատապարտյալն ինքնասպանության փորձ է կատարել.

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ ինքնասպանության փորձ է տեղի ունեցել Երևան քաղաքի 1-ին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում:

Загрузка...

Աղբյուրի փոխանցմամբ՝ դատարանի շենքում Աբովյան քրեակատարողական հիմնարկի կալանավոր, 43-ամյա Ինգա Հ.-ն, որը դատապարտվել է ՀՀ քր օր-ի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով, դատական նիստի ժամանակ ինքնասպասնություն գործելու նպատակով կուլ է տվել ածելիի շեղբեր:

Նշված դեպքի մասին տեղեկացվել է նաև ՀՀ արդարադատության նախարարության Աբովյան քրեակատարողական (կանանց գաղութ) հիմնարկում:

Loading...