ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Հրդեհ Բյուզանդի փողոցի «Բուլվար Հոթել» հյուրանոցում. տարհանվել են 38 հյուր եւ 8 աշխատակից

Սեպտեմբերի 11-ին, ժամը 06:54-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բյուզանդի փողոցի թիվ 37 շենքում գտնվող «Բուլվար Հոթել» հյուրանոցում ծուխ է նկատվում: Հրդեհի բարդության թիվ 2 կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Պարզվել է, որ հյուրանոցի նկուղային հարկում՝ լվացքատան (8 քմ) մոտ 3 քմ տարածքում, այրվել է գույքը (լվացքի մեքենա, չորանոց, սրբիչներ և այլն: Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:13-ին, մարվել՝ 07:21-ին:

Загрузка...
Loading...