ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Ասթմա ունեմ, մի´ արեք, կխեղդեք ինձ». հրապարակվել է սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգիի սպանության ձայնագրությունը

Սաուդցի վարձու մարդասպանների և նրանց զոհ դարձած լրագրող Ջամալ Խաշոգիի միջև սարսափելի խոսակցությունների ձայնագրություններն առաջին անգամ հրապարակվել են թուրքական Sabah թերթում:

Загрузка...

Խոսակցություններն արձանագրվել են 2018 թվականի հոկտեմբերի 2-ին Ստամբուլի հյուպատոսարանում: Լրագրողի սպանության ձայնագրությունը ձեռք է բերվել Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) կողմից և փոխանցվել է միջադեպի հետաքննություն իրականացնող համապատասխան թուրքական իշխանություններին, ինչպես նաև միջազգային պաշտոնյաներին և հաստատություններին:

Թուրքիայի իշխանությունները պաշտոնապես հաստատել էին ձայնագրության գոյությունը և հայտնել էին, որ տրանք տրամադրել են գործի հետաքննությամբ զբաղվող միջազգային պաշտոնյաներին, սակայն հայտնի չէ, թե ինչպես է թերթը ձեռք բերել ձայնագրությունը:

Սաուդյան Արաբիայի անվտանգության գլխավոր վարչության դատական փորձաքննությունների բաժնի ղեկավար Մահեր Աբդուլազիզ Մուտրեբի, որը պատասխանատու էր Խաշոգիի սպանելու համար, սպանության համար պատասխանատու երկրորդ մարդու և Սալահ Մուհամեդ Ալ-Թուբայգի միջև, որը մասնատել էր լրագրողի մարմինը, տեղի ունեցած զրույցների ձայնագրություններից մեկը արվել է 1:02-ին՝ Խաշոգիի հյուպատոսության շենք ժամանելուց ընդամենը 12 րոպե առաջ:

Ստորև ներկայացնում ենք ձայնագրությունից հատվածներ:

«Հնարավոր է տոպրակի մեջ տեղավորել մարմինը»,- ասում է Մուտրեբը:

«Ոչ, չափազանց ծանր է: Ես միշտ դիակների հետ գործ ունեցել եմ: Ես շատ լավ կարող եմ կտրտել: Թեև կենդանի մարմնի հետ դեռևս գործ չեմ ունեցել, բայց գլուխ կհանեմ: Սովորաբար ականջակալներ եմ դնում դիահերձելիս ու նաև սուրճ եմ խմում ու ծխում: Երբ կտրատեմ մարմինը, պլաստիկ փաթեթների մեջ կդնես, դրանք էլ ճամպրուկում ու դուրս կբերես շենքից»,- ասում է Ալ-Թուբայգին:

Ալ-Թուբայգին նաև հայտնել է. «Դատական փորձաքննության իմ ղեկավարը չգիտի՝ ինչ եմ անում: Չկա մեկը, ով կարող է պաշտպանել ինձ»:

Զրույցի վերջում Մութրեբը հարցնում է, թե արդյոք եկել է «կենդանին, որը պետք է զոհաբերվի»: Ժամը 1:14-ին երկրորդ, դեռևս չպարզված անձը ասում է. «Նա այստեղ է»:

Խաշոգիի մարմինը քարշ տալուց հետո նախքան գիտակցությունը կորցնելը Ջամալ Խաշոգին ասում է. «Բերանս փակ չեք պահի»:

«Ասթմա ունեմ: Մի´արեք, կխեղդեք ինձ»,- Խաշոգիի վերջին խոսքերն են:

Հիշեցնենք, որ Խաշոգջին աշխատում էր The Washington Post թերթում և 2017թ.-ից ի վեր ապրում էր ԱՄՆ-ում: Անցած տարվա հոկտեմբերի 2-ին նա Թուրքիայում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարան մտնելուց հետո անհետ կորել էր: Հյուպատոսարանից հայտնել էին, թե Խաշոգջին կորել է հյուպատոսության շենքից դուրս գալուց հետո: Ավելի ուշ Սաուդյան Արաբիան խոստովանել էր, որ լրագրողը սպանվել է, ըստ նրանց՝ դա տեղի է ունեցել հյուպատոսության ներսում ծագած վեճի հետևանքով:

Հետաքննության արդյունքում Ստամբուլի դատախազությունը հայտարարել էր, որ լրագրողին դիտավորյալ խեղդամահ են արել, իսկ մարմինն անդամահատել ու ոչնչացրել են:

Saudi hit squad’s gruesome conversations during Khashoggi's murder revealed
Saudi hit squad’s gruesome conversations during Khashoggi's murder revealed

Loading...