Շոու-Բիզնես

Արամեի «Յար ունեմ, պարում եմ» տեսահոլովակի շնորհանդեսը, ռուս հերոսուհին ու հայտնի հյուրերը

Արամեն երեկ ներկայացրել է իր և DJ Jilber-ի համագործակցության արդյունքում ծնված «Յար ունեմ, պարում եմ» երգի տեսահոլովակը, որի համար շնորհանդես էր կազմակերպել իր կարաոկեում:

Загрузка...

 Tert.am Life-ը ներկա է եղել միջոցառմանը, զրուցել Արամեի հետ և ֆիքսել հետաքրքիր դրվագներն ու հայտնի հյուրերին։

«Յար ունեմ, պարում եմ» երգի տեսահոլովակը նկարահանվել է Դիլիջանում, հերոսուհին  ռուս մոդել Անյան է:  Tert.am Life-ը կատարողից հետաքրքրվեց, թե ինչով է պայմանավորված միտումը, որ իր տեսահոլովակների հերոսուհիները հիմնականում արտերկրից են լինում։  

«Իրականում, ինքնաբերաբար է այդպես ստացվում։ Դա ռեժիսորի՝ Սյոմա Կոդաբաշյանի որոշումն է լինում, իհարկե, ինձ նախապես տեղեկացնում են, ես էլ դեմ չեմ լինում։ Ինչ-որ սկզբունքային հարց չկա։ Հուսամ՝ հեռուստադիտողներին դուր կգա այն, ինչ այս անգամ ենք արել: Ռիթմիկ, գունավոր, դրական լիցքեր հաղորդող, առանց ծանր մտքերի, թեթև, գեղեցիկ երգ է»,- նշեց կատարողը։

Կատարողի պրոդյուսեր Սյոմա Կոդաբաշյանը նշել էր, որ հանդիսատեսն Արամեին նորովի կտեսնի այս տեսահոլովակում: Երգիչը բացեց փակագծերը. «Համագործակցության մեջ կան DJ-ական էլեմենտներ, որոնք կատարել է DJ Jilber-ը: Ինձ համար սա նոր է այն առումով, որ  նմանատիպ ոճի, տրամադրության երգ ես չեմ ունեցել։ Ինքս այս աշխատանքը նմանեցնում եմ «Քավոր» երգին. շատերի համար անսպասելի էր, որ ես կերգեմ այդ թեմայով ու այդ  տեսակի մեջ, սակայն այն աշխատեց։ Հիմա էլ  «Յար ունեմ, պարում եմ» երգի տեսահոլովակն է, վերջին անգամ ես պարել եմ «Քավոր» երգի տեսահոլովակի ժամանակ»,- ասաց նա։

Արամեն իր տեսահոլովակները պարբերաբար ներկայացնում է շնորհանդեսների միջոցով։ Երգչից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ սկզբունքով է ընտրում այն երգերն ու տեսահոլովակները, որոնց համար պետք է շնորհանդես կազմակերպել: «Շնորհանդեսը շատ կարևոր է մեր գործի համար, սակայն պետք է լինի այն ժամանակ, երբ պահը հասունանում է, կատարածդ աշխատանքը գլոբալ է։ Երբ կատարել ես մեծ աշխատանք, նկարահանել ես տեսահոլովակ, ծախսել ես մեծ գումար և արդյունքում ունես արդեն իրականություն դարձած նախագիծ՝ լավ կլինի, որ շնորհանդես անես, որպեսզի ոչ միայն ցուցադրես կատարածդ աշխատանքը, այլև պատմես դրա մասին։ Մենք ոչ բոլոր աշխատանքներն ենք ներկայացնում  շնորհանդեսով, քանի որ տարեկան 3-4 երգի տեսահոլովակ եմ նկարահանում։ Ամեն երգ ու տեսահոլովակ չէ, կոպիտ ասած, որ արժանի է ներկայացնել շնորհանդեսով»,- ասաց երգիչը:

Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի

ՀեղինակԶառա Ղազարյան

Loading...