ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արտառոց դեպք Արարատի մարզում. երիտասարդ ամուսինները կծոտել են հարևանին

Երիտասարդ ամուսինները հարևանի հետ վեճի ժամանակ սկսել են կծոտել նրան`կանխելով վեճի տխուր վերջաբանը:

Загрузка...

 Երեկ Արարատի մարզում արտառոց դեպք է տեղի ունեցել. մարզի բժշկական կենտրոն է տեղափոխվել 52-ամյա մի բնակիչ` մարմնի տարբեր մասերին կծածի հետքերով։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` կծածի հետքեր են եղել 52–ամյա տղամարդու դեմքին, ձեռքին։

Ըստ շրջանառվող որոշ լուրերի՝ տղամարդը վնասվածքը ստացել է իրենց շենքում տեղի ունեցած միջադեպի ժամանակ։ Նրա և հարևաններից մեկի միջև հանկարծակի վեճ է սկսվել, որի ժամանակ երիտասարդ հարևանը կծել է նրա այտը։

Տղամարդը փորձել է կացնով պաշտպանվել, սակայն ապարդյուն, քանի որ երիտասարդի կինն էլ ձեռքն է կծել։ Հարևանները միջամտել են թեժ կռվին ու տղամարդուն հասցրել հիվանդանոց։

Sputnik Արմենիա

Loading...