Շոու-Բիզնես

«Բոլորը զարմանում են, երբ լսում են տարիքս»․ Արտակ Վարդանյանը՝ 30-ամյակի, ավելի երիտասարդ երևալու և չիրականացած միակ ցանկության մասին

Երեկ հաղորդավար, լրագրող Արտակ Վարդանյանը նշել է ծննդյան 30-ամյակը։ Tert.am Life-ի հետ զրույցում հաղորդավարը պատմեց մինչև 30 տարի բոլորելն ունեցած ցանկությունների ցանկի, իրականացրած և չիրականացրած նպատակների ու տարիքից շատ ավելի երիտասարդ երևալու մասին։

Загрузка...

«Բոլորը զարմանում են, երբ լսում են, որ 30 տարեկան եմ։ Միայն ճանաչողները չեն զարմանում, որովհետև գիտեին, որ նախորդ տարի 29 տարեկան էի:) Դեռ նման դեպք չի եղել, որ  ասեն՝ վա՛յ, հենց 30 էլ երևում եք։ Իհարկե, սա ինձ շատ քիչ է անհանգստացնում»,- ասաց Արտակը։

Խոսելով ավելի երիտասարդ երևալու բացասական կողմերի մասին՝ հաղորդավարն ասաց․ «Իհարկե, դա ունի լավ նաև վատ կողմեր, հատկապես, երբ հեռուստատեսության աշխատող ես։ Եթե 30-ում եմ երիտասարդ երևում, պատկերացրեք, թե 20 տարեկանում որքան երիտասարդ եմ երևացել։ Էկրանից միշտ հավատում են ավելի տարիքով մարդկանց, ամեն դեպքում, տարիքը հավատ է ներշնչում։ Ինքս այդ խնդիրը տարիների ընթացքում հաղթահարել եմ, որովհետև ժամանակի հետ հեռուստադիտողներն ինձ  արդեն ճանաչում են այնպիսին, ինչպիսին կամ, մենք այլևս նոր ծանոթանալու խնդիր չունենք»։

Հաղորդավարը խոսեց մինչև 30-ն ունեցած ցանկությունների ցանկի այն կետերի մաիսն, որոնք հասցրել է իրականացնել և այն միակ կետի մասին, որը դեռ անկատար է։

«Իհարկե ցանկությունների ցանկ եղել է, քանի որ 20-30 տարեկանն ընկած ժամակահատվածը երիտասարդի կյանքի կայացման շրջանն է։ Այդ ցանկությունների ցանկում էր կրթությունս ավարտելը, անուն, կարիերա ստեղծելը։ Չեմ կարող ասել՝ որքանով եմ լավ կամ վատ արել, սակայն ինչ-որ չափով, ամեն դեպքում, արել եմ։ 30-ից հետո արդեն սկսվում է այն տարիքը, երբ կյանքի հանդեպ մարտավարությունը որոշ չափով փոխվում է»,- ասաց Արտակը։

Ինչ վերաբերում է չիրականացրած կետին՝ հաղորդավարն ասաց․ «Ցանկությունների ցանկից դեռ չեմ հասցրել իրականացնել բնակարան ձեռք բերելը, դեռ ծնողներիս հետ եմ ապրում, սակայն դա այն հարցն է, որը շատ մոտ ժամանակներում կլուծեմ։  Սա միակն բանն էր, որ չեմ հասցրել անել այն կետերից, որոնք իմ առջև դրել էի կատարել մինչև 30 տարեկանը»։

Աղբյուրը՝ https://www.tert.am/life/am/news/

Loading...