ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Կտրուկ փոփոխություն՝ Արցախում. Փաշինյանը որոշո՞ւմ է կայացրել

Քաղաքականության մեջ, որպես կանոն, պատահական իրադարձություններ չեն լինում։ Այդ կանոնը գործում է անգամ Հայաստանում, որտեղ քաղաքականությունը դասական առումով, մեղմ ասած, կայացած չէ։ Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանն այն սակավաթիվ գործիչներից մեկն էր, որը Ստեփանակերտում օգոստոսի 5-ին տեղի ունեցած հանրահավաքի հարթակում էր՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընկերակցությամբ։ Հենց այդ հանրահավաքից հետո առաջին անգամ հրապարակավ կարծիք հնչեց, […]

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Այդ մի բանը չսեղմել հաստատ. ինչ կա այդ պայմանագրում Սերժ Սարգսյանից անդին

Իշխանությունն արդարադատության նախարարի շուրթերով փաստորեն ազդարարել է Սահմանադրության փոփոխության գործընթացի մասին, որի առիթով աշխատանքային խումբը ստեղծվելու է 2020 թվականի փետրվարին: Այդ փոփոխության նշանակալիությունն ու անհրաժեշտությունը, թերևս, չունի ավելորդ գնահատման անհրաժեշտություն: Միաժամանակ, հույժ կարևոր է, թե ինչպիսին է լինելու փոփոխության բովանդակությունն ու ինչի շուրջ է հանրությունը գալու համաձայնության, պայմանագրի, որպիսին պետք է լինի Սահմանադրությունն ըստ էության: […]

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Ովքեր են կառավարում Նիկոլ Փաշինյանին

Հեղինակ՝ Գառնիկ Գևորգյան 1in.am Հրապարակվել է այս տարվա առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը: Ցանկում նույն անուններն են, ինչ նախկինում՝ խոշոր սեփականատերերի, մոնոլոպոլ դիրք ունեցողների, օլիգարխիկ կանոններով աշխատողների ընկերություններ: Հայաստանի տնտեսության հիմքը, առանցքը շարունակում է կազմել օլիգարխիան: Այն նախիկնում առավելապես ստվերում էր, մասամբ օրինական դաշտում, այսօր՝ օրինական դաշտում է, գուցե ընդհանրապես ստվերից դուրս: Խնդիրը, […]

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Իշխան Զաքարյանը տապալել է Համահայկական խաղերը․ քրեաօլիգարխիայի սադրա՞նք, թե՞ անճարակություն

«Համահայկական խաղերը՝ դրանց 20-ամյակին, խայտառակ ցածր մակարդակով են կազմակերպված: Խմբեր կան, որոնց նրանց հետ աշխատող կամավորները հազիվ են համոզում, որ վաղաժամ, խաղերի կեսից չլքեն Հայաստանը: Մարդիկ իրենց հաշվին հասել են հայրենիք, իրենց հաշվին հոգում են իրենց գիշերակացը, բայց կազմակերպիչները չեն կարողանում անգամ տարրական պայմաններն ապահովել խաղերի բնականոն ընթացքի համար: Թիմերին կցված չեն ավտոբուսներ, իսկ այստեղից-այնտեղից […]

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ԱԽ քարտուղարը ստե՞լ է․ սպասվում է աղմկոտ պաշտոնանկություն

Շուտով Հայաստանը և Արցախը միացնող 150-կիլոմետրանոց ճանապարհ է կառուցվելու․ օրերս հայտնել էր Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ով հյուրընկալվել էր «Ազատության» «Քաղաքականությունը ներսից» հաղորդաշարին: «Էս պահին, պլաններով 2020 թվականին, նախնական քննարկումներով, պատրաստվում ենք մինչև 150 կիլոմետր ճանապարհ կառուցել: Արդեն որոշում կա: Հարավային ուղղությամբ ճանապարհ՝ Կապանից մինչև Հադրութ ճանապարհն է քննարկվում, և ես հուսով եմ, […]

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Վարչապետի լռությունը, որը համաձայնության նշան չէ

«Իմ քայլը» խորհրդարանական խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարել է, որ խմբակցությունը դեռևս չունի Սահմանադրական դատարանի իրավիճակի վերաբերյալ հստակ դիրքորոշում: Դա զարմանալի էլ չէ: Հստակ դիրքորոշում ունենալու համար խմբակցությունը պետք է տիրապետեր ծավալվող ամբողջ քաղաքական գործընթացին: Անկասկած է, որ խմբակցությունը դրան չի տիրապետում: Եվ, իհարկե, չի էլ կարող, քանի որ այն ամբողջական չէ որպես քաղաքական թիմ, […]