Քաղաքականություն

Նոր թեկնածու Արցախում. ո՞ւմ վրա խաղադրույք կանի Փաշինյանը

2020 թվականին Արցախում տեղի ունենալիք նախագահական ընտրությունները շարունակում են մնալ քաղաքական-փորձագիտական դաշտի ուշադրության կենտրոնում։ Թեպետ բավականին շատ ժամանակ կա թեկնածություն առաջադրելու, մրցապայքար սկսելու համար, արդեն այսօր առնվազն մի քանի գործիչ հայտարարել են առաջադրվելու պատրաստակամության մասին և իրենց իսկ գործողություններով սկսել չհայտարարված քարոզարշավ իրականացնել։ Ինչպես հայտնի է՝ առաջադրվելու իր պատրաստակամության մասին հայտնել է նախկին վարչապետ, «Ազատ […]

Քաղաքականություն

Խնդրում եմ ձեզ այս հարցը պահել անձնական ուշադրության ներքո. Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՏՄ գործընկերներին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Աշխատանքային այցով Ղրղզստանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի աշխատանքներին։ Նիստն անցկացվում է Ղրղզստանի Իսիկ Կուլի շրջանի Չոլպոն-Ատա քաղաքում գտնվող Չ. Այթմատովի անվան «Ռուհ Օրդա» մշակութային կենտրոնում։  Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստից առաջ ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարներին ընդունել է Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը։ Չ. Այթմատովի անվան «Ռուհ Օրդա» […]

Քաղաքականություն

Ղրղզստանում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Դմիտրի Մեդվեդևի հանդիպումը

Ղրղզստանում ավարտվել է Հայաստանի ու Ռուսաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի ու Դմիտրի Մեդվեդևի հանդիպումը։ Tert.am-ի թղթակիցը Ղրղզստանից հայտնում է, որ Փաշինյանն ու Մեդվեդևը քննարկել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ։ Թե՛ Հայաստանի, թե՛ Ռուսաստանի վարչապետները համոզմունք են հայտնել, որ հարաբերություններում առաջընթաց կա։  ՀՀ ու ՌԴ կառավարությունների ղեկավարները ընդգծել են՝ պետք է շարունակել ամրապնդել ու զարգացնել […]

Քաղաքականություն

Սա է գլխավոր մարտահրավերը. ինչ է սկսվում 2020-ի փետրվարից

2020 թվականի փետրվարին Հայաստանում կստեղծվի սահմանադրական փոփոխության աշխատանքային խումբ: Այդ մասին հայտարարել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: Սահմանադրության փոփոխության պահանջ հանրային ամենատարբեր շերտեր բարձրաձայնում են թավշյա հեղափոխությունից անմիջապես հետո: Իշխանությունը, սակայն, չի շտապել այդ հարցում, թեև գործող Սահմանադրությանը կոշտ գնահատական տվել է նաև հենց իշխանությունը՝ երբ ընդդիմության կարգավիճակում էր, այսինքն՝ հեղափոխությունից առաջ: Մյուս կողմից, անշուշտ, […]

Տեսանյութ Քաղաքականություն

Ղրղզստանի նախկին նախագահի կողմնակիցները հետ են մղել հատուկ ջոկատի գրոհները

Օգոստոսի 7-ին Ղրղաստանի ազգային անվտանգության ծառայության հատուկ ջոկատը փորձել է գրոհել երկրի նախագահ Ալմազբեկ Աթամբաևի տունը և ձերբակալել նրան, սակայն նախկին նախագահի կողմնակիցները դիմադրություն են ցույց տվել և հետ մղել գրոհները: Գրոհի ժամանակ զոհվել է մեկ հատուկ ջոկատային, մեկ բարձրաստիճան ոստիկան էլ կոմայի մեջ է: Աթամբաևի տունը Քոյ-Թաշ գյուղում է: Գրոհի ժամանակ Աթամբաևի կողմնակիցները պատանդ […]

Տեսանյութ Քաղաքականություն

Ռոբերտ Քոչարյանը չի ընկալել, որ քաղաքական սերնդափոխություն է տեղի ունեցել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովը շարունակում է աշխատանքը, աշխատանքները երկրորդ փուլում են, մենք փաստաթղթերի ուսումնասիրությունից անցում ենք կատարել դեպի լսումների և վերլուծությունների գործընթացներ»,- այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ Պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: Նա նաև հավելեց, որ աշխատանքի հաջորդ փուլում անհրաժեշտ է խորհրդատուների թիմ ունենալ և արդեն իսկ ընտրվել է […]

Քաղաքականություն

ԱԱԾ-Ից Անհետացած Փաստաթղթերը Հիմնականում Վերաբերում Են «Մարտի 1-Ի» Գործին․ Վանեցյան(Տեսանյութ)

Ազգային անվտանգության ծառայությունից անհետացած փաստաթղթերի մեծ մասը վերականգնվել է, փոխանցվել է Հատուկ քննչական ծառայություն ու միացվել է «Մարտի 1»-ի գործի քննությանը։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 6-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը։ Տեսանյութը`NEWS.am — ի Share Խմբագրի ընտրանի:Դավիթ Սանասարյանին առաջադրված մեղադրանքն…Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ դատական…«Ամբողջ գիշեր նշել եմ ծնունդս». Լիլի […]

Քաղաքականություն

ՀՀԿ երիտասարդների կոշտ գնահատականը Ռոբերտ Քոչարյանին

«Տեղեկատվական հեղափոխության արդյունքում առաջ եկած գործիքակազմը խթանում է ծայրահեղական, ամբոխավարական քաղաքական դիսկուրսը։ Համաշխարհային պատուհաս դարձած կեղծ լուրերի (fake news) երևույթը, իր հերթին, ապակայունացնում և թունավորում է երկրի ներքաղաքական կյանքը»: Սա հատված է ՀՀԿ երիտթևի հռչակագրից, որ ընդունվել է օգոստոսի 2-4-ը Դիլիջանում անցկացրած հավաքից հետո: Հատկանշական է, որ հավաքն իր մասնակցությամբ պատվել էր նաև Սերժ Սարգսյանը, […]

Քաղաքականություն

Լավ լուր՝ Ստեփանակերտից․ դավադրությունը տապալվում է

Երկու օրից Ստեփանակերտում սպասվող հանրահավաքը, որտեղ ելույթ է ունենալու վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իրադարձություն է, որն իր նշանակությամբ բազմաշերտ է ու հասցեագրված է ոչ միայն Հայաստանի ու Արցախի հասարակությունններին, Սփյուռքին, այլ նաև՝ միջազգային հանրությանը։ Սակայն թերևս արժե անդրադառնալ նախատեսված իրադարձության ներքաղաքական համատեքստին, մանավանդ, որ արդեն հաջորդ տարի Արցախում տեղի են ունենալու նախագահական ու խորհրդարանական ընտրություններ։ Ներկայումս […]

Քաղաքականություն

Քոչարյանն ուզում է ցույց տալ, որ ինքը Պուտինի «մարդն» է, բայց իրականությունն այլ է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Իգիթյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զույցում անդրադառնալով դիտարկմանը, որ այսօր լրատվամիջոցներում քննարկվում էր Ռոբերտ Քոչարյանի՝ «Գոլոս Արմենիի»-ն տված հարցազրույցը, նշեց, որ Ռ. Քոչարյանը երբեք քաղաքական գործիչ չի եղել, նույնիսկ այն ժամանակ, երբ նախագահ է դարձել. «Բախտի կամ իրավիճակի բերումով նա նշանակվել է ինչ-որ պաշտոնի, և հիմա հանկարծ փորձում է իրեն […]

Քաղաքականություն

Գործող իշխանությունը վերընտրվելու հեռանկար չունի․ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատասխանել է «Գոլոս Արմենիի» թերթի հարցերին` անդրադառնալով ներքաղաքական, արտաքին քաղաքականությանն ու իր դատավարությանն առնչվող որոշ հարցերի։ Հարցազրույցը հատվածաբար ներկայացնում ենք ստորև․ — Իշխանությունը չունի զարգացման հստակ հայեցակարգ: Ի՞նչ եք մտադիր հակադրել «մերկ» ամբոխահաճությանը (պոպուլիզմին), այլ կերպ ասած` ինչո՞վ է հիմնավորված քաղաքականություն վերադառնալու` Ձեր հայտը: Պետությանն անհրաժեշտ է զարգացման կենսունակ նախագիծ, […]

Տեսանյութ Քաղաքականություն

Հայաստանը կառավարվում է Կրեմլից․ պետք է կատարել լյուստրացիա

2016թ. հուլիսի 17-ին «Սասնա ծռերը» գրավեցին ՊՊԾ գունդը: ՊՊԾ գունդը գրավելու և այլ արարքների մեջ մեղադրվում է 31 անձ, խմբի անդամներից ներկայումս կալանքի տակ են ոստիկանների սպանության մեջ մեղադրվող Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը: ՊՊԾ գնդի գրավման օրերին զոհվեց 3 ոստիկան:«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարության անդամ Վարուժան Ավետիսյանը քաղաքագիտական կանխատեսում անելով՝ […]

Քաղաքականություն

Այսպիսի կողմնակիցների պարագայում Նիկոլ Փաշինյանին նույնիսկ թշնամիներ պետք չեն. Արփինե Հովհաննիսյան

Իշխանության ներկայացուցիչների այսօրվա հայտարարությունների ողջ ներկապնակը եւս մեկ անգամ ցավալիորեն դարձավ այն բանի վկայությունը, որ այս մարդիկ բացարձակապես չեն կարողանում լսել այլընտրանքային կարծիք՝ նույնիսկ, եթե խոսքը միջազգային հեղինակավոր կառույցի մասին է, որի առջեւ Հայաստանի Հանրապետությունը ստանձնել է մի շարք պարտավորություններ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը՝ արձագանքելով իշխանության ներկայացուցիչների […]