ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

Մասնագետը նշել է՝ որոնք են բարձր իմունիտետ ունենալու համար անհրաժեշտ երեք հիմնական տարրերը

Ամուր իմունային համակարգը շատ մեծ նշանակություն ունի տարատեսակ հիվանդությունների կանխարգելման հարցում, ուստի զարմանալի չէ, որ մասնագետները հորդորում են անել հնարավոր ամեն բան իմունային համակարգի աշխատանքը բարելավելու և օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնելու համար։ Ֆլորիդայի համալսարանի սննդի ու սննդաբանության ամբիոնի դոկտոր Քրիստինա Պալասիոսը նշել է այն հիմնական սննդարար նյութերը, որոնց գործածությունը կօգնի բարձրացնել իմունիտետը։ Մասնագետի խոսքով՝ այս հարցում […]

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

Արտասովոր ախտանշան, որը կարող է հուշել օրգանիզմում վիտամին D-ի դեֆիցիտի մասին

Վիտամին D-ն մարդու օրգանիզմի համար կենսական նշանակություն ունեցող սննդարար նյութերից մեկն է, որը սինթեզվում է օրգանիզմում արևի ճառագայթների տակ կամ ընդունվում սննդամթերքի որոշ տեսակների կամ վիտամինային հավելումների տեսքով։ Օրգանիզմում այս կարևոր տարրի բավարար մակարդակն օգնում է պաշտպանվել մի շարք վտանգավոր հիվանդությունների զարգացումից ու բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը, մինչդեռ դրա դեֆիցիտը կարող է բավական լուրջ խնդիրների […]

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

Հինգ կողմնակի բարդություն, որոնք կարող են զարգանալ վիտամին D-ի գերդոզավորման դեպքում

Վիտամին D-ն մարդու օրգանիզմի համար կենսական նշանակություն ունեցող սննդարար նյութերից մեկն է, որը սինթեզվում է օրգանիզմում արևի ճառագայթների տակ: Այս տարրի բավարար մակարդակն օգնում է պաշտպանվել այնպիսի հիվանդությունների զարգացումից, ինչպիսին են գրիպը, սրտանոթային հիվանդություններն ու ոսկորների ախտաբանությունները: Բացի այդ, այս վիտամինն օգնում է յուրացնել սննդում պարունակվող կալցումը, մինչդեռ դրա դեֆիցիտը հաճախ է ուղեկցվում նաև կալցիումի […]

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

Գիտնականները նշել են՝ որ տարածված սննդամթերքն է բարձրացնում շաքարային դիաբետի զարգացման հավանականությունը

Օրական ընդամենը մեկ հավկիթի գործածությունն անգամ բարձրացնում է շաքարային դիաբետի զարգացման հավանականությունը 60%-ով։ Ինչպես գրում է The Daily Mail-ը, նման եզրահանգման են եկել ավստրալացի գիտնականները։ Հետազոտության շրջանակներում գիտնականները հետևել են Չինաստանի 8545 հասուն բնակչի առողջական վիճակին ու նկատել, որ հավկիթի գործածության ու արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացման միջև կա կայուն կապ։ Օգտակար սննդարար նյութերի պարունակությամբ […]

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

Ինչ է վահանագեղձի քաղցկեղը և որոնք են դրա զարգացմանը նպաստող գործոններն ու հիվանդության մասին հուշող ախտանշանները

Ինչ է վահանագեղձի քաղցկեղը և որոնք են դրա զարգացմանը նպաստող գործոններն ու հիվանդության մասին հուշող ախտանշանները Վահանագեղձը թիթեռի ձև ունեցող օրգան է պարանոցի առջևի հատվածում, որի գլխավոր գործառույթը սրտի կծկումների հաճախականությունը, զարկերակային ճնշումը, մարմնի ջերմաստիճանն ու մարդու քաշը կարգավորող հորմոնների արտադրությունն է։ Սա մարդու ամենակարևոր օրգաններից մեկն է, որի աշխատանքի խանգարումը խիստ բացասաբար է անդրադառնում […]

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

D վիտամինի պակասի չորս ոչ ակնհայտ ախտանիշները

D վիտամինը շատ կարեւոր դեր ունի մեր օրգանիզմում. այն նպաստում է ոսկորների, ատամների եւ մկանների առողջության պահպանմանը: Այս վիտամինի պակասի պատճառով օրգանիզմը չի կարող ճիշտ կարգավորել կալցիումի եւ ֆոսֆատի քանակը եւ սկսում է ճարպային զանգված կուտակել: Այս վիտամինն առանձնահատուկ կարեւորություն է ստացել կորոնավիրուսային համավարակի համատեքստում. որոշ հետազոտություններ ցույց են տվել, որ այն նվազեցնում է վարակման […]

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

Հատկապես որ հիվանդություններն են վատ ելքի պատճառ դառնում, ռենտգեն, թե ԿՏ, որ վիտամինները կարելի է պրոֆիլակտիկ ընդունել. բժիշկը՝ կորոնավիրուսի մասին

Կորոնավիրուսով վարակվածների մեջ առաջնային ռիսկի խմբում են հայտնվում ուղեկցող հիվանդություններ ունեցողները, բայց այն հիվանդությունները, որոնք հատկապես վատ ելքի պատճառ են դառնում, շաքարային դիաբետն է և ավելորդ քաշը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց բժիշկ, ուռուցքաբան Վահե Տեր-Մինասյանը՝ խոսելով կորոնավիրուսի տարածման, ախտանիշների և անհրաժեշտ բուժօգնության մասին: «Հիմնական ախտանշաններն են՝ ջերմությունը, տենդը, թուլությունը, հազը, համի և հոտի […]

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

Որոնք են իմունային համակարգի ամրապնդման համար անհրաժեշտ ամենակարևոր վիտամիններն ու հանքանյութերը

Տարվա ցուրտ եղանակներին մարդկանց իմունային համակարգը հաճախ է թուլանում, ինչը հանգեցնում է դիմադրողականության անկման ու բարձրացնում է վարակման հավանականությունը։ Նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է բարձրացնել իմունիտետը, իսկ այս հարցում լավագույն օգնականները կարող են լինել վիտամիններն ու հանքանյութերը։ Վերջերս British Medical Journal (BMJ) պարբերականում հրապարակված նոր հետազոտությունը ցույց է տվել, որ որոշակի վիտամինների ու հանքանյութերի […]

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

Սննդամթերքի լավագույն տեսակները խցանված զարկերակները մաքրելու համար

Զարկերակների մաքրությանն ուշադրություն դարձնելը շատ կարևոր է, քանի որ արյունատար այս անոթների աղտոտվածությունն ու խցանումները կարող են շատ վտանգավոր լինել՝ բարձրացնելով սրտի իշեմիկ հիվանդության, զարկերակների հիվանդությունների, սրտամկանի ինֆարկտի ու գլխուղեղի կաթվածի զարգացման հավանականությունը։ Սա է պատճառը, որ մասնագետները հորդորում են հետևել անոթների մաքրությանն ու ճիշտ սնվել՝ բացառելով օրգանիզմն աղտոտող վնասակար մթերքն ու փոխարենը օգտագործելով սննդամթերքի […]

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

Կարո՞ղ է արդյոք ցինկը պաշտպանել կորոնավիրուսով վարակվելուց

Վերջին շրջանում բազմաթիվ բժիշկներ խորհուրդ են տալիս օգտագործել ցինկ պարունակող սննդային հավելումներ ինչպես COVID-19-ով պացիենտներին, այնպես էլ պրոֆիլակտիկ նպատակով: Սակայն կորոնավիրուսի բուժման եւ պրոֆիլակտիկայի որեւէ պաշտոնական խորհրդի մեջ այդ հավելումները ներառված չեն: Medportal.ru-ի հաղորդմամբ՝ ցինկն օրգանիզմի համար շատ կարեւոր միկրոէլեմենտ է, որը մասնակցում է սպիտակուցների եւ ԴՆԹ-ի սինթեզում, ինչպես նաեւ կարեւոր է մկանների աճին ու […]

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

Չորս բնական ըմպելիք զարկերակային բարձր ճնշման կարգավորման համար

Զարկերակային գերճնշումն ամենատարածված ու ամենավտանգավոր հիվանդություններից մեկն է, որը մշտական վերահսկողության տակ չպահելու դեպքում կարող է դառնալ մի շարք լուրջ հիվանդությունների, այդ թվում՝ գլխուղեղի կաթվածի, սրտանոթային խնդիրների ու երիկամների հիվանդությունների զարգացման պատճառ։ Հայտնի է, որ այս խանգարման զարգացմանն են նպաստում ներզատական համակարգի գեղձերի գործառույթների խանգարումը, երիկամների հիվանդությունները, ծխախոտի գործածությունը, սննդակարգում մեծ քանակությամբ կերակրի աղի գործածությունը, […]

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

Սննդամթերքի լավագույն տեսակներն իմունային համակարգի աշխատանքը խթանելու և օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնելու համար

Իմունային համակարգի թուլացումը խիստ վտանգավոր է և հանգեցնում է դիմադրողանակության անկման՝ դարձնելով օրգանիզմը շատ ավելի խոցելի տարատեսակ ախտածին տարրերի նկատմամբ, ուստի զարգամանալի չէ, որ մասնագետները հորդորում են անպայման միջոցներ ձեռնարկել իմունիտետի անկումից խուսափելու համար։ Իմունային համակարգի թուլացումը հատկապես վտանգավոր է լինում տարվա ցուրտ եղանակներին, երբ վիրուսներն ու տարատեսակ վարակիչ հիվանդությունների այլ հարուցիչներն առավել տարածված են […]

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

Վեց պարզ խորհուրդ աղիների առողջության պահպանման համար

Աղիների առողջությունը շատ կարևոր է ամբողջ օրգանիզմի համար, քանի որ որոշիչ դեր է խաղում սննդարար նյութերի յուրացման ու իմունային համակարգի ճիշտ աշխատանքի ապահովման հարցում, սակայն շատ հաճախ մարդկանց սխալ կենսակերպը բացասաբար է անդրադառնում աղեստամոքսային տրակտի վրա՝ հանգեցնելով մի շարք լուրջ բարդությունների, այդ թվում իմունային համակարգի թուլացման։ Աղիների առողջության պահպանման համար շատերը տարատեսակ հավելումներ են ընդունում […]

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

Վիտամին C-ով հարուստ 5 մթերք, որոնք հարկավոր է անպայման ներառել սննդակարգում

Վիտամին C-ն մարդու օրգանիզմի համար ամենակարևոր վիտամիններից մեկն է, որի դեֆիցիտը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել: Ասկորբինաթթուն օժտված է հակավիրուսային, հակահիստամինային, հակաբորբոքային ու մի շարք այլ օգտակար հատկություններով, ուստի շատ կարևոր է առողջական տարբեր խնդիրներից ազատվելու համար: Այս տարրի դեֆիցիտից խուսափելու համար մասնագետները հաճախ խորհուրդ են տալիս հարստացնել սննդակարգը մրգերով ու հատապտուղներով, քանի որ դրանք […]

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

Ինչ խնդիրների պատճառ կարող են դառնալ վահանագեղձի աշխատանքի խանգարումներն ու որ ախտանշաններն են հուշում դրանց մասին

Վահանագեղձը մարդու կարևորագույն օրգաններից մեկն է, որը մասնակցում է օրգանիզմում ընթացող մի շարք կարևոր գործառույթներին։ Թիթեռի տեսք ունեցող այս օրգանը գտնվում է պարանոցի առջևի հատվածում և շատ կարևոր դեր է կատարում օրգանիզմում, ուստի դրա աշխատանքի վատթարացումն անմիջապես անդրադառնում է ամբողջ օրգանիզմի վրա։ Սա է պատճառը, որ մասնագետները հորդորում են  հետևել այս օրգանի առողջական վիճակին ու […]

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

Ինչպես ազատվել հերպեսի հետևանքով առաջացած բշտիկներից ու մեղմել տհաճ զգացողությունները. 5 բնական միջոց

Հերպեսը շատերի մոտ ասոցացվում է միայն մրսածության դեպքում շուրթին ի հայտ եկած ցավոտ բշտիկների հետ, մինչդեռ իրականում սա բավական վտանգավոր վարակիչ հիվանդություն է, որի դեմ հարկավոր է շատ լուրջ միջոցներ ձեռնարկել։ Սովորաբար այս հիվանդության դեպքում մասնագետները խորհուրդ են տալիս անպայման բուժզննում անցնել ու սկսել բուժումը բժշկի հսկողության տակ, սակայն բշտիկների առաջացման դեպքում կարելի է նաև […]

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

Քրոնիկ բորբոքման մասին հուշող չորս ախտանշան, որոնք մարդիկ հաճախ են անուշադրության մատնում

Բորբոքումն օրգանիզմի բնածին իմունային պատասխանն է վտանգավոր խթաններին, որոնց շարքին են դասվում ախտածին պաթոգենները, վնասված բջիջներն ու շրջակա միջավայրի տոքսինները։ Նման գործոնների առկայության դեպքում իմունային համակարգը գործարկում է բորբոքային ռեակցիան՝ փորձելով օգնել օրգանիզմին ազատվել վտանգից ու սկսել ապաքինվել։ Բորբոքումը շատ կարևոր է օրգանիզմի համար, սակայն երկար պահպանվելու դեպքում այն կարող է խիստ վտանգավոր լինել։ Ընդ […]

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

Կարևոր սննդարար նյութեր, որոնց դեֆիցիտին օրգանիզմը հաճախ է բախվում

Սննդարար նյութերը շատ կարևոր են մարդու օրգանիզմի համար, ուստի մասնագետները հորդորում են լուրջ ուշադրություն դարձնել օգտագործվող մթերքի սննդային արժեքին, իսկ անհրաժեշտության դեպքում ընդունել կարևոր տարրերը նաև սննդային հավելումների տեսքով։ Այնուամենայնիվ մարդիկ հազվադեպ են օգտագործում բացառապես օգտակար մթերք, ինչի արդյունքում էլ հաճախ են բախվում այս կամ այն տարրի պակասի խնդրին։  Կան սննդարար նյութեր, որոնք առանձնահատուկ նշանակություն […]

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

Ախտանշաններ, որոնք հուշում են օրգանիզմում վիտամին B12-ի դեֆիցիտի մասին

Վիտամին B12-ի՝ իմունային համակարգի համար կարևորագույն այս տարրի դեֆիցիտը կարող է շատ վատ հետևանքներ ունենալ, ուստի օրգանիզմում դրա մակարդակին հետևելը շատ կարևոր է։ Այս խնդրը հատկապես վտանգավոր է COVID-19-ի համավարակի պայմաններում, քանի որ նպաստում է վարակի նկատմամբ զգայունության բարձրացմանը։ Նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է ժամանակին նկատել խանգարումն ու միջոցներ ձեռնարկել դրանից ազատվելու համար։ Վիտամին […]

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

Լավագույն բնական միջոցը հարբուխի դեմ պայքարի համար

Հարբուխն ամենատարածված հիվանդություններից մեկն է, որը սովորաբար սեզոնային բնույթ է կրում, սակայն այնուամենայնիվ կարող է ի հայտ գալ տարվա ցանկացած եղանակին։ Շատ հաճախ մարդիկ պարզապես անուշադրության են մատնում այս հիվանդությունը՝ շարունակելով վարել սովորական կենսակերպ, քանի որ որպես կանոն հարբուխը բուժվում է առանց որևէ միջամտության ընդամենը մի քանի օրում, սակայն միևնույն ժամանակ այն կարող է դրսևորվել […]