ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Փաշինյանի հրաժարականի պահանջով հացադուլ հայտարարած քաղաքացիները կաթողիկոսի այցից հետո դադարեցրել են հացադուլը

Ամենայն Հայոց Կաթողիկոսի այցից հետո կառավարության մոտ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հացադուլ հայտարարած քաղաքացիները դադարեցրել են հացադուլը Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Սիրելի զինակիցներ, ընկերներ, հարազատներ։ Մեր միասնական հացադուլի 9-րդ օրը, Կառավարության շենքի դիմաց այցելեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Նա բավականին երկար զրուցեց հետներս, հորդորեց դադարեցնել […]

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Աշակերտներին արդեն կարելի կլինի կանչել գրատախտակի մոտ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը որոշում է կայացրել սույն թվականի դեկտեմբերի 7-ից վերսկսել առկա ուսուցման գործընթացը ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների նաև 5-12-րդ դասարանների սովորողների համար՝ ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 18-ի N 24-Ն հրամանով հաստատված պահանջների պահպանմամբ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը: «Սա նշանակում է, որ […]

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վիրավոր քահանային իջացնում էի խրամատ, ինձ F-16-ը խփեց. վիրավոր կամավոր

Ադրբեջանական ագրեսիան հետ մղելիս Հադրութում  թշնամու հետ թեժ մարտերի ժամանակ ծանր վիրավորում է ստացել կամավոր Ռոբերտ Հովհաննիսյանը, ով պատերազմի առաջին իսկ օրվանից կամավորագրվել հայրենիքի պաշտպանության համար: Ռոբերտն ամուսնացած է, տան միակ աշխատող ուժն է, խնամքին ունի երկու մանկահասակ երեխա: Իսկ մինչ օրս Կառավարությունից ընտանիքը որեւէ աջակցություն չի ստացել: Պատերազմի եւ այլ հարցերի մասին Ռոբերտ Հովհաննիսյանը […]

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գերիների հարցն առաջնային է. մտավորականների ակցիան գերիների վերադարձի համար՝ ֆոտոշարքով

Երրորդ օրն է՝ մտավորականներն ակցիա են անում՝ պահանջելով ինչ-որ քայլեր ձեռնարկել հայ գերիների վերադարձի համար: Երեկ նրանք երթով գնացին Ռուսաստանի դեսպանատուն, այսօր երթով գնացին Ֆրանսիայի դեսպանատուն, վաղը ժամը 13-ին հանդիպելու են ԱՄՆ դեսպանատան մոտ: Tert.am Life-ը ներկայացնում է ֆոտոշարք ակցիայից, որին ներկա էին Հրանտ Թոխատյանը, Աշոտ Ղազարյանը, Լալա Մնացականյանը, Դավիթ Հակոբյանը, Միքայել Պողոսյանը, Աննա Հարությունյանը, […]

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Ամենից դժվարն ընտրելն է, թե ով պետք է ապրի». Վիրաբույժը կիսվել է Արցախում պատերազմի մասին հիշողություններով

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան դիմածնոտային վիրաբույժ Գեւորգ Շահսուվարյանը՝ լսելով, որ պատերազմ է սկսվել, իր մեքենայով մեկնել է Արցախ: Նա այնքան արագ է վարել մեքենան, որ արդեն ժամը 16-ին հասել է Ստեփանակերտի հոսպիտալ եւ արդեն մի քանի րոպե անց հայտնվել վիրահատարանում: Մինչեւ կեսգիշեր նա վիրահատարանից դուրս չի եկել: Այդ ժամանակահատվածում նա եւ իր գործընկերներն ընդունել եւ […]

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

45 օր ա՝ չես ասում` «մամ, դու լավ ե՞ս». տղես, հիմա մեռնում եմ քո կարոտից. մոր հուզիչ գրառումը

Արցախում անհետ կորած համարվող Երկանյան Սենորի մայրը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սեն ջան, կարոտել եմ,այսօր 45-րդ օրնա, ինչ ձայնդ չեմ լսել(ամեն օր գիտեիր, որ 7-ին վեր եմ կենում,զանգում էիր, որ ձայնս լսեիր,ասում էիր`մամ, որ առավոտ շուտ ձայնդ լսում եմ,օրս լավա անցնում),45 օրա՝ ինձ չես ասում (իմ աշխարհ), 45օր ա՝ չես ասում `մամ, շատը գնացել, քիչն ա մնացել ,շուտով կգամ, 45 օրա,ինձ չես ասում`մամ դու լավ ե՞ս,հաստա՞տ,45 օրա՝ դու չես զանգում ու բարձր ասում (մաաամ ՞ Ո՞նցա աշխարհի ամենասիրուն ու լավ մաման), 45 օրա՝ դու չես ասում (մամ, քուրս ո՞նցա, լավ նայի մինչև գամ, 45 օրա՝ էլ չես կիսվում հետս քո պլաններով,որ ամեն օր մենք նոր պլաններ էինք կազմում։ Սեն ջան,իմ կյանք,իմ օդ ու ջուր,իմ կյանքի իմաստ,երբ քեզ տենց էի ասում,ասում էիր՝ մամ,  տենց մի ասա, բա քույրս,ասում էի՝ քույրդ էլ ա մեջը մտնում։Կյանքս,իմ թանկ,իմ օդ ու ջուր,չեմ դիմանում առանց քեզ,արի խնդրում եեեմ,առանց քեզ շնչել չեմ ուզում,առանց քեզ աշխարհը դատարկա բալես,առանց քեզ ծիծաղ չկա,առանց քեզ ուրախություն չկա,առանց քեզ արևն էլ է խավարել,առանց քեզ լույսը խավարա,առանց քեզ ես հողի եմ հավասար։ Իմ հպարտություն,իմ կյանքի իմաստ, արի, շուտ արի։ Ամեն օր զանգում էիր, որ ես չանհանգստանայի, 1րոպեով էլ անգամ զանգել ես ասել(մամ, զանգել եմ՝ ձայնդ լսեմ,այսօր խառն ենք,կարողա չկարանամ զանգեմ,ասի զանգեմ չանհանգստանաս)հիմա անհանգիստ չեմ է մենակ,հիմա մեռնում եմ տղես քո կարոտից,բա ո՞նց անեմ։Արի աղաչում եեեեեեմ »։ ԱՂԲՅՈՒՐԸ՝ Share Խմբագրի ընտրանի:Ես մեղավո՞ր եմ, որ խելք ունեմ ու ճկուն եմ. Սամվել…«Ես չեմ ծնվել աշխարհի երեսին օնլայն ապրելու համար».…Դուք այն անձը չեք, ով պետք է դասեր տա մեր…Ալիևը պատմության մեջ կմտնի որպես փոքրիկ Հայաստանից…

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Ես քաղաքականություն կյանքում չեմ սիրել». Աշոտ Ղազարյան

«Ինչ որ անում ենք, քաղաքական իմաստ չունի, անհետ կորած էրեխեքի համար ա: Իշխանությունը շատ բան պտի անի, դե հիմա էդ մարդիկ լռում են… 71 տարեկան եմ, լսել կամ տեսե՞լ եք` քաղաքականության մեջ լինեմ: Ես քաղաքականություն կյանքում չեմ սիրել, համ` որ չեմ հասկանում, համ` չեմ սիրել… Սա ճիշտ հայի շարժում ա, էդքան բան»,- լրագրողների հետ զրույցում […]

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երբ ներկայացրի փաստարկներս Շուշիի վերաբերյալ, Պուտինն ասաց, որ տրամաբանական է․ Նիկոլ Փաշինյան

ՌԴ նախագահը զարմացավ, թե ինչու՞ եմ դեմ ադրբեջանցիների՝ Շուշի վերադառնալու տարբերակին: Երբ ներկայացրի փաստարկներս՝ ասաց, որ տրամաբանական է եւ ինքը լավ տեղեկացված չէր որոշ նրբությունների: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 29–ին,ֆեյսբուքյան գրառում է արել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Հոկտեմբերի 19-ին ինձ զանգահարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը եւ ասաց, որ պետք է կանգնեցնել պատերազմը: Ասաց նաեւ, որ այս […]

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ես այն սթափ համոզմունքն ունեցող մարդկանցից եմ, որ կապիտուլյացիայի ենթարկած իշխանությունը պետք է հեռանա. Լուիզա Ղամբարյան (տեսանյութ)

Ես բոլոր այն սթափ համոզմունքն ունեցող մարդկանցից եմ, որ կապիտուլյացիայի ենթարկած իշխանությունը պետք է հեռանա: Այս մասին Armlur.am-ի հետ զրույցում ասաց դերասանուհի Լուիզա Ղամբարյանը: Նա ներկա էր մտավորականների հանրահավաքին, որտեղ պահանջում էին գերիների և անհետ կործ զինծառայողների վերադարձը: Լուիզա Ղամբարյանը նշեց, որ իր այդտեղ գտնվելու նպատակը նաև միջզգային կառույցների ուշադրությունը հրավիրելն է խնդրին: «Առիթից օգտվելով՝ […]

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ասկոլկեն մտել է կոկորդս, հրաշքով եմ ողջ մնացել. վիրավոր զինվոր

Ադրբեջանական ագրեսիան հետ մղելիս Մարտակերտում թշնամու հետ թեժ մարտերի ժամանակ կոկորդի շրջանում բեկորային ծանր վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող Հարութ Հովհաննիսյանը, ում ծառայության ավարտին մնացել էր ընդամենը երկու ամիս: Մերօրյա հերոսը պատերազմի դաշտում շատ ընկերներ է կորցրել, կյանքի եւ մահվան միջեւ կռիվ է տվել, հաղթել է,  չի ընկճվել, չի ընկրկել,  քանի որ նրա համար պատերազմը […]

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. 18-ամյա հերոսն անհամբեր սպասում էր իր որդու ծնվելուն. անմահացավ առանց նրան տեսնելու

Ադրբեջանական ագրեսիան հետ մղելիս քաջաբար զոհվել է  ժամկետային զինծառայող Գեւորգ Մարգարյանը, ով վիրավոր վիճակում շարունակել է հերոսաբար կռվել թշնամու դեմ՝ չլքելով իրեն վստահված դիրքն ու ընկերներին: Ի դեպ, 18-ամյա Գեւորգը սպասում է իր առաջնեկին, որը շուտով լույս աշխարհ է գալու եւ իր մանկան անմեղ ճիչով լցնելու այն դատարկությունը, որը թողել է հարազատներին Գեւորգը: ArmLur.am-ի հետ […]

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սնարյադներն անձրեւի նման թափվում էին. վիրավոր զինվորը՝ Մատաղիսի թեժ մարտերի մասին

Ժամկետային զինծառայող Սերգեյ Մովսիսյանն Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ պատերազմի ընթացքում Մատաղիսում, հայտնվելով թշնամու շրջափակման մեջ, ծանր վիրավորում է ստացել, որի հետևանքով մեկ ոտքը փրկել հնարավոր չի եղել: Մերօրյա հերոսը ArmLur.am-ի հետ զրույցում պատմել է պատերազմի մանրամասների մասին: Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: Լիդա Եղիազարյան ԱՂԲՅՈՒՐԸ՝ Share Խմբագրի ընտրանի:Ինձանից միայն ՔԵԶ չտարավ այս անիծված պատերազմը, այլ…Ամենամեծ դժվարությունը հեռավորությունն է, որը…«Ես […]

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Ժամանակին տրված վերջին հարկս իմ գոյությունից թանկ էր. մեղավորներ չեմ փնտրելու, որովհետև կորուստս տիեզերական էր». Դավիթ Ամալյանի գրառումն Արցախում զոհված որդու մասին

ՇՈՈՒԲԻԶՆԵՍ Tert.am Life-ն արդեն հայտնել է, որ Արցախում զոհվել էր երգահան Դավիթ Ամալյանի որդին՝ Վարդան Ամալյանը: Երգահանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է արել, որտեղ կիսվել է իր ապրումներով: «Էհ, առայժմ կհառաչեմ, կհառաչեմ՝ հառաչանքիս մեջ ցավ թաղելով: Հետո կլռեմ, կլռեմ թաքուն, կլռեմ անգույն, կամ կլռեմ սև: Իսկ հետո, երբ Վարդանիս ու իմ զրույցը մի օր կշարունակվի, […]

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայտարարությունները, թե «Շուշին վերցվել է ռազմական ճանապարհով», ճիշտ չեն․․. Սեմյոն Պեգով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ռուսական WarGonzo նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովը հատուկ թողարկմամբ անդրադարձել է արցախյան պատերազմի արդյունքներին, այդ թվում՝ նախքան նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության հրապարակումը Շուշիում տեղի ունեցած դիմակայությանը և դրանից հետո կատարվածին: «Գիտեմ, վստահ եմ, ապացույցներ ունեմ, որ նույնիսկ համաձայնագրի (համատեղ հայտարարության – խմբ.) կնքման պահին, Ադրբեջանի դրոշի օրվան ընդառաջ, որին այդքան պատրաստվում էին պաշտոնական Բաքուն և Ալիևը», […]

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տեսել եմ մարտնչող տղաների աչքերի փայլը, ինչու 44-րդ օրը կանգնեցրիք պատերազմը. Արսեն Գրիգորյան (Մրո)

Պատերազմի հետեւանքների, Արցախի եւ Հայաստանի շուրջ կատարվող իրադարձությունների, եւ դրանցից բխող ներքաղաքական զարգացումների մասին ArmLur.am-ը զրուցել է երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանի  (Մրոյի) հետ, ով Արցախյան երկրորդ պատերազմի առաջին իսկ օրվանից լծվել է հայրենիքի պաշտպանության սուրբ գործին: Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: Լիդա Եղիազարյան ԱՂԲՅՈՒՐԸ՝ Share Խմբագրի ընտրանի:Դուք այն անձը չեք, ով պետք է դասեր տա մեր…Ամենամեծ դժվարությունը […]

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թալիշում 4 օր շրջափակման մեջ ենք եղել, ընկերոջս օգնելուց ծանր վիրավորվել եմ. ինչ է պատմում զինծառայողը

Ադրբեջանական ագրեսիան հետ մղելիս Մատաղիսում թշնամու հետ թեժ մարտերի ժամանակ ծանր վիրավորվել է ժամկետային զինծառայող Գոռ Հայրապետյանը, ում ծառայության ավարտին մնացել էր ընդամենը հաշված օրեր: Մերօրյա հերոսը պատերազմի ընթացքում կռվել է գրեթե բոլոր բարդ եւ թեժ կետերում, 4 օր Թալիշում մնացել է շրջափակման մեջ: Խոցել է թշնամում մեկ միավոր զրահատեխնիկա, ոչնչացրել է մեծաքանակ թվով թշնամական […]

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ես հրաժարվում եմ այն եկեղեցուց, որ իր նահատակ զավակների հոգեհանգստի պատարագը նրանց սպանողների հետ է անում․ Կարին Տոնոյան․ԹԵՐԹ․am

«Հայ Ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Կարին Տոնոյանը, ում որդին զոհվել է Արցախյան երկրորդ պատերազմում, ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որում անդրադառնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցած զոհված հերոսների հիշատակի արարողությանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությանը՝ նշելով, որ հրաժարվում է այն եկեղեցուց, որ «իր նահատակ զավակների հոգեհանգստի պատարագը նրանց սպանողների հետ է անում»։ […]

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Ննջեց, որ չխենթանա». Վիգեն Սարգսյանի գրառումը՝ Ռիտա Սարգսյանի մահվան կապակցությամբ

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կնոջ՝ Ռիտա Սարգսյանի մահվան կապակցությամբ։ «Ննջեց, որ չխենթանա: Տիկին Ռիտան չէր կարող ականատես լիներ այն ամենին, ինչ կատարվում է Արցախում եւ Հայաստանում: Նա առանց դառնանալու առերեսվեց իր անձի եւ ընտանիքի նկատմամբ դրսեւորված մեծ դավաճանություններին եւ փոքրոգի չարությանը, բայց […]

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սնարյադը խփեց, հայրս մահացավ, իսկ ինձ շպրտեց հորիցս 5 մետր հեռու. վիրավոր զինվոր

Ժամկետային զինծառայող Կարեն Մելքոնյանը  հոր հետ միասին Հադրութում մասնակցել են թեժ մարտերի, որոնցից մեկի ժամանակ Կարենը կորցրել է հորը, ով մեկնել էր առաջնագիծ` որդու կողքին լինելու համար: Խիզախ զինվորը, հրամանատարների բազմաթիվ նահանջի հրահանգներին չենթարկվելով, դուրս է բերել վիրավոր ընկերներին, մինչև վերջին րոպեն պահել է իրեն վստահված դիրքերը: Վիրավոր զինվորը  ArmLur.am-ի հետ զրույցում խոսել է պատերազմի մանրամասների […]

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մահացել է Ռիտա Սարգսյանը

Մահացել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կինը՝ Ռիտա Սարգսյանը։ Այս առնչությամբ ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը տարածել է հաղորդագրություն, որում ասվում է. «Խոր ցավով տեղեկացնում ենք, որ այսօր՝ նոյեմբերի 20-ին, կյանքի 58-րդ տարում մահացել է ՀՀ երրորդ նախագահի տիկինը՝ Ռիտա Ալեքսանդրի Սարգսյանը: ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը իր խորին ցավակցությունն ու վշտակցություն է հայտնում նախագահ Սերժ Սարգսյանին, […]