ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Բախվել են հիվանդ տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու Ford-ը. կա 6 վիրավոր

Այսօր՝ ապրիլի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:40-ի սահմաններում Բագրատունյաց-Չեխով փողոցների խաչմերուկում բախվել են Haise մակնիշի 398 AN 61 համարանիշի և Ford մակնիշի 36 TՏ 008 համարանիշի ավտոմեքենաները: Տեղեկացնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը: Վթարի հետևանքով 6 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ […]

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Կառավարական մասնաշենքում բռնկված հրդեհի հասցրած վնասները. 8 աշխատակիցների օգնություն է ցուցաբերվել (ֆոտո)

Հայաստանի ԱԻՆ-ը մանրամասներ եւ լուսանկարներ է հրապարակել նախօրեին կառավարության մասնաշենքերից մեկում բռնկված հրդեհի վերաբերյալ: Նշենք, որ մարտի 19-ին, ժամը 22:21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ ՀՀ կառավարության 1-ին մասնաշենքի 4-րդ հարկի սենյակներից մեկում հրդեհ է բռնկվել: Հրդեհի բարդության թիվ 2 կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական […]

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Լեւոն Արոնյանի կինը վթարի է ենթարկվել

Shamshyan.com-ի տեղեկություններով երեկ՝ մարտի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:50-ի սահմաններում, Lexus մակնիշի 34 RT 921 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, դեռևս անհայտ հանգամանքներում, Սեբաստիա փողոցում բախվել է ժողովրդին հայտնի «Երեքնուկի» կամրջի բետոնե հենասյանը:  Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը, այնուհետև […]

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Հրդեհ Երեւանի «Սայաթ-Նովա» սուպերմարկետում. «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 13-ին, ժամը 00։42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սայաթ-Նովայի պողոտայի և Չարենցի փողոցի խաչմերուկում գտնվող «Սայաթ-Նովա» սուպերմարկետից ծուխ է նկատվում: Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սայաթ-Նովայի պողոտայի […]

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Նոր մանրամասներ՝ Արմավիրում խոշոր ավտովթարից. պարզվել է բոլոր 12 վիրավորների ինքնությունը (ֆոտո)

Պարզվել է մարտի 2-ին Արմավիրի մարզում Երեւան-Արմավիր ավտոճանապարհի 15 կմ հատվածում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետեւանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորների եւ վարորդների ինքնությունը։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է՝ Mitsubishi Pajero-ն վարել է Երեւանի բնակիչ՝ 69-ամյա Գեւորգ Ե.-ն, Mercedes-ը վարել է Արմավիրի մարզի բնակիչ՝ 27-ամյա Գեւորգ Խ.-ն, իսկ «Գազել»-ը վարել է Նալբանդյան գյուղի բնակիչ՝ 38-ամյա […]

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Դաժան դեպք Երեւանում. 38-ամյա եւ 52-ամյա քաղաքացիները մնացել են հողաշերտի տակ. դիերը դուրս են բերել 2 ժամ անց (ֆոտո)

Երեւանում, մարտի 8-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 20:55-ի սահմաններում, ԱԻՆ Փրկարար ծառայության 911 օպերատիվ-կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ներքին Չարբախի 11 եւ 1-ին փողոցների խաչմերուկում փլուզում է տեղի ունեցել եւ հողային աշխատանքներ կատարելիս 2 քաղաքացի մնացել են հողի շերտի տակ: Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամանել են մեծ թվով հրշեջ-փրկարարներ՝ 3 մարտական հաշվարկով, […]

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Կողաշրջվել է Երևան-Նալբանդյան երթուղայինը. կան վիրավորներ

Քիչ առաջ՝ ժամը 19-ի սահմաններում, վթարի է ենթարկվել Երևան- Նալբանդյան 224 համարի երթուղային «Գազել»-ը: Ինչպես դեպքի վայրից հաղորդում է MAMUL.am-ի թղթակիցը, Էջմիածնի գազալցակայանի մոտ Mersedes մակնիշի մարդատար մեքենան դուրս է եկել երթուղայինի դիմաց: Վերջինիս վարորդը չի հասցրել արգելակել, բախվել է Mersedes-ին ու կողաշրջվել: Ներսում արգելափակված ուղևորներին ապակիները կոտրելու միջոցով հանել են ականատեսներն ու փրկարարները: 8 վիրավորներին […]

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Վրաերթ` փողոցը անթույլատրելի հատվածով անցնելուց. մահացածին հայտնաբերել են ավտոմեքենայի տանիքին

Այսօր՝ փետրվարի 16-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում:  Ժամը 01:00-ի սահմաններում Toyota մակնիշի 01 PV 001 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Պարոնյան փողոցում՝ «Արարատ» բանկի դիմաց վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող 2 հետիոտնի: shamshyan.com-ի  փոխանցմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնության կենտրոն, այնուհետև օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը օգնել է […]

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Արագածոտնում Opel-ը մխրճվել է ձյուն մաքրող եւ աղ ու ավազ շաղ տվող մեքենայի մեջ. 5 վիրավորներից մեկը 2 տարեկան է (ֆոտո)

Արագածոտնի մարզում, փետրվարի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 16։50-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 53-րդ կմ-ում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ՝ 31-ամյա Ամիրան Տալոյանի վարած Opel մակնիշի 34 TZ 395 haմարանիշի եւ Արմավիրի մարզի բնակիչ՝ 57-ամյա Սահակ Սահակյանի վարած «ՍԻՍՈՒ» մակնիշի 347 ՍԼ 12 համարանիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վթարի հետեւանքով Ա. Տալոյանի ուղեւորներ՝ Արագածոտնի մարզի […]

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Ողբերգական դեպք Դիլիջանում. բնակարանում հայտնաբերվել են 27-ամյա տղամարդու եւ կնոջ դիեր

Տավուշի մարզում, այսօր՝ փետրվարի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 01։00-ին ոստիկանության Դիլիջանի բաժին ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկում դիեր կան։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են Շիրակի մարզի բնակիչներ՝ 27-ամյա Դավիթ Գ-ի եւ 27-ամյա Էլմիրա Հ-ի դիերը։ Դատաբժշկի կողմից դիակների արտաքին զննությամբ բռնության […]

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Մամ ջան, վերջացրինք, իջնում ենք զորամաս․ ձնահյուսի տակ մնացած զինծառայողը վերջին անգամ մոր հետ էր խոսել

Սյունիքի մարզի N զորամասի պահպանության տեղամասում փետրվարի 7-ին ձնահյուսի տակ մահացած պայմանագրային զինծառայողներից 25–ամյա Տիգրան Արզումանյանը վերջին անգամ խոսել է մոր հետ, ասել է, որ դիրքերից արդեն իջնում են։ Այս մասին NEWS.am-ին պատմեց Տիգրան Արզումանյանի հորեղբայրը։ «Տիգրանը բնավորությամբ շատ հանգիստ էր, շատ ընկերասեր էր, աշխատասեր, էնքան էլ բարի էր՝ չափից դուրս։ Մեծ եղբայրն էլ՝ Աշոտը, պայմանագրային […]

ԺԱՄԱՆՑ ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

«Ես միշտ խանդոտ եմ և խանդում եմ»․ Ռոզա ֆիլբերգի կյանքի սկզբունքները և գաղտնիքները (Photo)

Այս անգամ Blognews.am-ի զրուցակիցն է երգչուհի և դերասանուհի Ռոզա Ֆիլբերգը, ով կիսվեց մեզ հետ իր տեսակետներով, խորհուրդներով  և գաղտնիքներով: Երջանկությունը գալիս է այն ժամանակ, երբ չես սպասում: Երբ ես երգում եմ, ես ապրում եմ: Դիմացինի մեջ առաջին հերթին կարևորում եմ անկեղծությունը: Ինձ համար անհնարին ոչինչ չկա: Չեմ սիրում, երբ ուտելիս ձայնով ծամում են: Նպատակներին հասնելու համար ես աշխատում եմ, […]

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Երեւանում 99 համարի «Գազել»-ը բախվել է ծառին. կա 7 վիրավոր. վարորդը եղել է ամենաբարձր աստիճանի խմած վիճակում (ֆոտո)

Երեւանում, այսօր՝փետրվարի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 08։50-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ ժողովրդին հայտնի Երեւանյան լճի հարեւանությամբ գտնվող կամրջի վրա, բախվել են 59-ամյա Օնիկ Ադամյանի վարած թիվ 99 երթուղին սպասարկող մարդատար «Գազել» մակնիշի եւ 29-ամյա Ռաֆիկ Մեսրոպյանի վարած Honda Fit մակնիշի 36 FՍ 345 համարանիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետեւանքով «Գազել»-ի վարորդն ու նրա […]

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Տեսախցիկը արձանագրել է 10-ամյա աղջկան վրաերթի ենթարկելու դեպքը (Video)

ԱՂԲՅՈՒՐԸ՝ Share Խմբագրի ընտրանի:5 տարի առաջ մահացու վրաերթի հեղինակ դարձած անձը…««Կլեպի» ավտոն են ջարդում». վրաերթից մահացած 13-ամյա…«Բարոյականը Ծերեթելու վրա չէր կանգնի». 25-ամյա…Գեղարքունիքում վարորդը «ԳԱԶել»-ով վրաերթի է ենթարկել…

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Տեսախցիկը ֆիքսել է Արարատում խոշոր ու ողբերգական ավտովթարի պահը, երբ 18-ամյա 2 երիտասարդ տղաներ մահացել էին (ֆոտո) (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Shamshyan.com-ը  ներկայացնում է տեսանյութ, թե ինչպես է հունվարի 17-ին Արարատի մարզում տեղի ունեցել խոշոր ու ողբերգական ավտովթարը, երբ Opel-ը դեռեւս անհայտ հանգամանքներում դուրս էր եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, այնուհետեւ երկաթե գովազդային սյանն ու մեջտեղից կիսվել։ Վթարի հետեւանքով 18-ամյա վարորդն ու 18-ամյա ուղեւորը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացել էին։ Ավելի վաղ հայտնել էինք, որ […]

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Խոշոր վթար Երեւանում. Opel Astra-ի վարորդին բժիշկները հայտնաբերել են բեռնախցիկում

Այսօր՝ հունվարի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ  ժամը 07։00-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում՝ «Աֆինա» հյուրանոցային համալիրի հարևանությամբ, բախվել են Honda մակնիշի 36 QМ 969 համարանիշի և Opel Astra մակնիշի 85 XF 005 համարանիշի ավտոմեքենաները։ Բախման հետևանքով Honda-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել երկաթե էլեկտրասյանն ու առաջ ընթանալով՝ բախվել Nissan XTrail […]

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Վթար՝ Երեւան-Սեւան ճանապարհին․ 8 մարդ տուժել է․ տուժածների թվում երկու երեխա կա

Հունվարի 6-ին, ժամը 23:21-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհին՝ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ եւ արգելափակված քաղաքացի: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երեւան-Սեւան հատվածի 36-րդ կմ-ին բախվել են «Daewoo» (վարորդ՝ Վահան Գ.) […]

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Բախվել են Երևան-Թբիլիսի մարդատար գնացքն ու Mercedes-ը. վերջինը, գլխիվայր շրջվելով, հայտնվել է ձորակում

Երեկ՝ հունվարի 1-ին, ավտոմեքենայի և գնացքի բախում է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 22։10-ի սահմաններում Զարթոնք գյուղի վարչական տարածքում բախվել են Հայաստան-Վրաստան էլեկտրագնացքն ու Արմավիր քաղաքի բնակիչ՝ 36-ամյա Սպարտակ Հայրապետյանի վարած Mercedes C180 մակնիշի 75 RQ 075 համարանիշի ավտոմեքանան։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով՝ […]

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Ողբերգական դեպք Երեւանում. թիվ 42 երթուղու «ԳԱԶել»-ը բախվել է էլեկտրասյանը. կա 1 զոհ, 4 վիրավոր

Երեւանում, այսօր՝ դեկտեմբերի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 15:10-ի սահմաններում թիվ 42 երթուղին սպասարկող ГАЗель մակնիշի 24 86 Տ համարանիշի ավտոմեքենայի վարորդը Վանցյան փողոցում, դեռեւս անհայտ հանգամանքներում դուրս է եկել հանդիպակաց երթեւեկելի գոտի եւ բախվել թիվ 42/1 տան դիմաց տեղադրված փայտե էկեկտրասյանը: Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վթարի հետեւանքով վարորդն ու 4 ուղեւորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել […]

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Կադրեր՝ Երևանում տեղի ունեցած սարսափելի ատովթարից

Արդեն տեղեկացրել ենք, որ դեկտեմբերի 24-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։40-ի սահմաններում Դավիթ Բեկի փողոցում բախվել են MAN մակնիշի 956 AR 61 համարանիշի և Renault Logan մակնիշի 34 MՍ 015 համարանիշի ավտոմեքենաները։ Մեկ հոգի տեղում մահացել է, իսկ 3 հոգի տեղափոխվել են՝ 2-ը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», 1-ը՝ «Էրեբունի» բժշկական կենտրոններ։ […]