ՔԱՂԱՔԱԿԱՆ

Կայացել է ՀՀ վարչապետի և ԱՀ նախագահի հանդիպումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին: Ողջունելով ԱՀ նախագահին՝ վարչապետը նշել է. «Մեծարգո պարոն նախագահ, ողջունում եմ Ձեզ Երևանում, ռազմական գործողությունների դադարից հետո սա մեր առաջին հանդիպումն է: Իհարկե, մենք իրար հետ բավականին ծանր ժամանակներ ենք ապրել, ծանր որոշումներ ենք կայացրել և հիմա, ինչպես պայմանավորվել ենք, պետք է կենտրոնացնենք ուժերն […]

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Այլևս Ադրբեջանը չէ, որ որոշումներ է կայացնում սեփական ճակատագրի վերաբերյալ, Թուրքիան է կայացնում դրանք. վարչապետ

ՀՀ վարչապետի լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել գերմանական «Spiegel» շաբաթաթերթին, որը տեղադրվել է նաև շաբաթաթերթի կայքում: Հարցազրույցը ներկայացնում ենք ստորև. Spiegel — Պարոն վարչապետ, Դուք նոր եք վերադարձել Լեռնային Ղարաբաղից: Ինչպիսի՞ն է այնտեղ իրավիճակը: Ի՞նչ տեսաք Դուք Ստեփանակերտում: Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես տեսա հրթիռակոծվող քաղաք և հրթիռների հարվածի թիրախ դարձող բազմաբնակարան […]

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Զգացմունքային առումով ես Հայաստանի կողմն եմ»․ Պոզները՝ ԼՂ-ում ռազմական գործողությունների վերսկսման մասին

Ռուս հայտնի լրագրող և գրող Վլադիմիր Պոզներն իր էջում անդրադարձել է արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային։ «Յուրաքանչյուր հարց կարելի է դիտարկել երկու կողմից։ Առաջինը զգացմունքային կողմն է։ Ես շատ եմ եղել Հայաստանում, շատ հայ ընկերներ ունեմ, շատ լավ հիշում եմ, թե ինչ է եղել 1915 թվականին՝ շատ երկրների կողմից ճանաչված Թուրքիայի իրականացրած Հայոց ցեղասպանությունը, […]

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Ալիևը հոգեվարքի մեջ է․ նա պատերազմը երկար շարունակել չի կարող

Միջազգային արձագանքը կարևոր դեր է խաղում, դա նաև զսպիչ մեխանիզմ է: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց  «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության կենտրոնի» ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը՝ անդրադառնալով ղարաբաղա-ադրբեջանական սահմանագոտում հակառակորդի կողմից սանձազերծված ռազմական լայնամասշտաբ գործողությունների վերաբերյալ միջազգային արձագանքներին: Քաղաքագետի խոսքով՝ տարբեր երկրներ շատ ավելի օբյեկտիվ, հավասարակշռված արձագանքեցին, քան նախկինում: «Ե՛վ Ադրբեջանին, և՛ Հայաստանին կոչ են […]

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Երբեք չսպասեք, որ հանկարծ ՀՀ-ն կպարտվի, սա մեր վերջին կռիվն է․ Սասուն Միքայելյանը դիմել է Ադրբեջանի ղեկավարությանը (տեսանյութ)

Այս պատերազմն այդ հանրաքվեն է, մեր հաղթանակը հենց այդ հանրաքվեն է, հանրաքվե պետք չի անցկացնել: Այս մասին այսօր Ազգային ժողովում իր ելույթում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը՝ անդրադառնալով Արցախում հանրաքվե անցկացնելու և վերջինիս՝ Հայաստանին միանալու վերաբերյալ պատգամավորների դիտարկումներին։ Նա նկատեց, որ Ադրբեջանի կողմից ռմբակոծությունը եղել է խաղաղ բնակչության վրա և սա այն ձեռագիրն […]

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Ականջներիդ օղ, կամ ձեզ համար ավելի նախընտրելի վայրում պիրսինգ արեք. Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»․ Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արդեն չորրորդ օրն է հայ հասարակությունը և քաղաքական դաշտը ալեկոծվել են Արցախի շուրջ Նիկոլ Փաշինյանի առնվազն երկու դավաճանական գործարքների մասին արտահոսքի պատճառով: 2018 թվականի ընտրություններին ընդառաջ Հանրապետականի դեմ տարվող իր նենգ պայքարում Ալիևից օգնություն հայցելն ու ստանալը՝ դրա դիմաց զիջելով Վիեննան ու Սանկտ Պետերբուրգը, և ժողովրդի մեջքի հետևում […]

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Ինչ ասել եմ՝ ուժի մեջ է». Էդմոն Մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թշնամիները մեր դեմ սանձազերծվելիք ապագա պատերազմի ներքին և արտաքին նախապատրաստությունն են տեսնում, իսկ Հայաստանում շարունակում են հիվանդ քաղաքական համակարգն ավելի հիվանդացնելու գործը:     Երեկ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի կալանավորման վերաբերյալ խոսել եմ դեռ երկու ամիս առաջ խորհրդարանում:     Ինչ ասել եմ, ուժի մեջ է, իսկ […]

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Դատավորը հատուկ էր ընտրված. կեցցե՛ մացոների Հայաստանը». Նաիրա Զոհրաբյան

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կեցցե՛ մացոների Հայաստանը      2010 թվականի հունվարի 19-ին «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռով 2008 թվականի հետընտրական իրադարձությունների կապակցությամբ դատապարտվեց 7 տարվա ազատազրկման:     Դատավճիռը կայացրեց դատավոր Մնացական Մարտիրոսյանը։     Դատական նիստից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ […]

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Նիկոլ Փաշինյանը թող տղամարդավարի խոստանա, որ հանրահավաքի օրը ԳԱԻ-ի պոստերը չի փակելու». Գևորգ Պետրոսյան

«Իհարկե, հասունացել է իշխանափոխության պահը, մարդկանց 70 տոկոսը սոված է, աշխատանք չունի»,- այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ պատասխանելով հարցին, թե իրատեսական համարո՞ւմ է իշխանության փոփոխության օրակարգով հանրահավաք անցկացնելը: Դիտարկմանը, թե իշխանության ներկայացուցիչներն ասում են, թե կտեսնենք՝ որքան մարդ դուրս կգա փողոց, Պետրոսյանը պատասխանեց. «Նիկոլ Փաշինյան, եթե […]

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Ասել եմ ու ասելու եմ՝ հեղափոխությունը եղել է դատարկ խոստումներ, երեք տարի ժողովուրդը սպասում է, այսօրվա պես խայտառակ վիճակ չի եղել. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)

Ինչ անում եմ, հանուն ազգի, հանուն ժողովրդի, հանուն պետության է, ինձ համար դա հպարտություն է, և հիմա քաղաքական հետապնդում է իրականացվում Ծառուկյանի հանդեպ՝ հունիսի 5-ից հետո: Այս մասին դատարան մտնելուց առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: «Հայաստան անկախ պետությունում 2008 թվականից մինչև այսօր ընտրակաշառքով 7 դեպք է եղել, որից 7-ով […]

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Ներսի որոշ շրջանակներ դրսին խոսք են տվել, որ տապալելու են թավշյա հեղափոխությունը

ԱՂԲՅՈՒՐԸ՝ Share Խմբագրի ընտրանի:Փաշինյանին ու իր թիմին պետական հեղաշրջման համար…Վիտալի Բալասանյան. «Մյունխենում տեղի ունեցածը խիստ…Նիկոլ Փաշինյանն արեց այն, ինչ չէր արել Հայաստանի ոչ…Արամ Հարությունյանը Հայաստանից փախել է Օգանովսկու…

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Չի կարելի այդպիսի հայտարարություն անել». Բալասանյանը՝ Փաշինյանին

Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ՀՀ ներքաղաքական զարգացումներին, մասնավորաես Փաշինյան-Ծառուկյան «փոխհրաձգությանը»: «Չի կարելի այդպիսի հայտարարություններ անել: Մարդիկ ընկերներ ունեն, ընտանիք ունեն, թոռներ ունեն, չի՛ կարելի: Եթե ժամանակին մարդը հանցագործություն է կատարել, պատասխանատվության ենթարկեք, բայց չի կարելի բարձրաձայնել… Աշխարհում երևի եզակի ա Նիկոլ Փաշինյանը, որ ամեն օր լայվ ա […]

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Դե բա ինքն իրեն հո չի մեղադրելու. Դավիթ Տոնոյանը՝ Ալիևի հայտարարության մասին

Անկախությունը մարդու հոգուց է սկսվում, այ ոչ միայն սահմանից: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: «Անկախության երաշխավորը ոչ միայն բանակն է, այլ նաեւ ժողովուրդն է եւ նրա ծոցից ծնված ՀՀ զինված ուժերը»,-ասաց նա: Հարցին, թե ինչպես ինքը կմեկնաբանի Իլհամ Ալիևի հայտարարությունը, թե բանակցությունները տապալված են, նախարարն […]

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Ում որ վերաբերում էր, ինքը դա տեսել, հասկացել, զգացել է. Գագիկ Ծառուկյանն՝ իր աղմկահարույց գրառման մասին

Ում որ վերաբերում էր, ինքը դա տեսել է, հասկացել է, զգացել է: ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսպես պատասխանեց NEWS.am-ի լրագրողի այն հարցին, թե ում էր ուղղված նրա ֆեյսբուքյան աղմկահարույց գրառումը: Մեր լրագրողի ճշգրտող հարցին, թե արդյոք այդ գրառումը վարչապետ Նիկոլ Փաշինյանին է վերաբերում, Գագիկ Ծառուկյանը չմեկնաբանեց: Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Գագիկ Ծառուկյանը Facebook-ի իր էջում […]

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Այս իշխանությունները մեզ ուզում են զրկել հիասթափվելու, անցյալ ունենալու, կասկածելու ու հարցեր տալու, ազգային իմունիտետ ունենալու և մտածելու իրավունքից․ Արփինե Հովհաննիսյան

«Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ նախագահ Արփինե Հովհաննիսյանը «Ինչից է ՁԵԶ փորձում զրկել «հեղափոխությունը»» վերտառությամբ ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․ «Ֆեյսբուքյան կանոնները չեմ պահել, գրել եմ երկար, բայց որքան էլ հավակնոտ հնչի` վստահ եմ՝ հինգ րոպե ժամանակ գտնելու ու կարդալու դեպքում չեք ափսոսա: Երբևէ մտածել եք` թե ինչից է ձեզ զրկել կամ փորձում […]

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Շատ արագ կարող է ամեն ինչ փոխվել․ Հայաստանում կա էլիտա, որը կարող է փոխարինել այս իշխանություններին. Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպում է ունեցել քաղաքագետների հետ, քննարկման թեման է եղել ղարաբաղյան հիմնահարցի կարգավորումը: Հանդիպման ընթացքում քաղաքագետ Երվանդ Բոզոյանը նշեց, որ այսօրվա իշող վերնախավը, էլիտան դրսում ընկալվում է միջազգային հիմնադրամների կողմից ներկայացված իշխանություն, ներսում ընկալվում է մի խայտաբղետ խմբավորում, որտեղ կան և՛ միջազգային հիմնադրամների կողմից մարդիկ, և՛ ոչ, իրարից անկախ ինչ-որ անորոշ […]

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Քոչարյանը Վանեցյանին չի կարող ներել ու վստահել, Վանեցյանը նրա համար զրո է

ԱՂԲՅՈՒՐԸ՝ Share Խմբագրի ընտրանի:ԱԱԾ լրատվական ծառայության լրատվական ծառայության…Ոչ ոք իրավունք չունի ասել, որ Վանեցյանն ուսադիրներն…«Ես Նիկոլ Փաշինյանին ոչինչ պարտք չեմ». Վանեցյանը…Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ դատական…

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Խելքներդ գլուխներդ հավաքեք. այսպես կառավարել երկիրն անընդունելի է:Հրանտ Բագրատյան

ԱՂԲՅՈՒՐԸ՝ Share Խմբագրի ընտրանի:Կռիվը այսօր սահմանին չէ, այլ Հայաստանում է․ Հրանտի…Հայու գենը էլի պղծվեց, խաբար չեղաք. Հարութ ՈւլոյանՀեղափոխությունից հետո ժպիտը եկավ քաղաքի վրա. հիմա…Այ ողորմելի,դու ով ես,որ մարդկանց սոցիալական վիճակը…

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Ժամանակն է Սահմանադրությամբ ամրագրել, որ հոգեկան խնդիրներ ունեցող անձինք իրավունք չունենան քաղաքական բարձրագույն պաշտոններ զբաղեցնել․ Գագիկ Ծառուկյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ նշելով, որ Սահմանադրությամբ պետք է ամրագրվի, որ հոգեկան խնդիրներ ունեցող անձինք իրավունք չունենան զբաղեցնել բարձր պաշտոններ։ «Կարծում եմ ժամանակն է Սահմանադրությամբ հստակ ամրագրել, որ հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող անձինք իրավունք չունենան զբաղեցնել քաղաքական բարձրագույն պաշտոններ՝ վտանգելով երկրի և ՀՀ քաղաքացիների անվտանգությունը»,-գրել է […]

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Կանանց հրավիրում ես եկեղեցի ցույց տալու, հետո խմբով բռնաբարում». Նիկոլ Փաշինյանի գրառումը mamul.am

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դժվար է չհամաձայնվել ԿԳՄՍ նախարարի հետ. սկզբից օտարերկրացի կանանց հրավիրում ես եկեղեցի ցույց տալու: Հետո, լինելով ոստիկանության սերժանտ, եկեղեցու տարածքում խմբով բռնաբարում ես հյուրերին ու կողոպտում նրանց: Հետո զբաղվում ես ազգային արժեքների և ազգային ինքնության պաշտպանությամբ: Հիրավի «ազգանպաստ» գործունեություն: Աջակցել, միանշանակ աջակցել»: ԱՂԲՅՈՒՐԸ՝ Share Խմբագրի ընտրանի:Դուք […]