ՍՈՑՑԱՆՑԵՐ

«Ստեղծված իրավիճակում ինձ հետաքրքրող հաջորդ, շատ կարևոր հարցը հետևյալն է». Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քաղավիացիայի կոմիտեի շուրջ բռնկված սկանդալը շարունակություն կունենա՞։ Արդեն քանի օր է՝ լրատվական, քաղաքական և հանրային դաշտը բուռն քննարկում է քաղավիացիայի կոմիտեի խայտառակ թերի աշխատանքի պատճառով առաջացած սկանդալը։ Բոլորդ ծանոթ եք խնդրին, չկրկնվեմ։ Ստեղծված իրավիճակում ինձ հետաքրքրող հաջորդ, շատ կարևոր հարցը հետևյալն է։ Այս տարի նախատեսվում էր Հայաստանի և […]

ՍՈՑՑԱՆՑԵՐ

«Հավանական է, որ ապրիլի վերջին Հայաստանում հաղթահարված կլինի կորոնավիրուսի պանդեմիան». Նաիրի Հոխիկյան

Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հուսով եմ, ենթադրություններս սկսում են իրականություն դառնալ։ Մարտի 30-ին գրառում էի արել, որ ըստ տրամաբանության՝ ապրիլի 3-ից սկսած պետք է ունենանք նոր կորոնավիրուսով վարակվածության ցուցանիշների աստիճանական կայունացում և անկում: Ապրիլի 2-ի պաշտոնական տվյալներով՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածության տվյալները նախորդ օրվա՝ ապրիլի 1-ի համեմատ նվազել են 21%-ով, իսկ ապրիլի […]

ՍՈՑՑԱՆՑԵՐ

Չենք պաչում, չենք գրկում․ Կարանտինային արտակարգ ծնունդ․․․Նաիրա Զոհրաբյանը տեսանյութ է ներկայացրել

ԲՀԿ-ական պատգամավոր  Նաիրա Զոհրաբյանը տեսանյութ է ներկայացրել ֆեյսբուքյան իր էջում ու գրել է․ Այսօր մաեստրո Մարտին Վարդազարյանի տարեդարձն է․․․ Կարանտինային արտակարգ ծնունդ։ Աղբյուրը՝ Share Խմբագրի ընտրանի:А Нам всё равно!!! Երգում են Նաիրա Զոհրաբյանն ու…«Եկել եք, Ջոկոնդայի ժպիտով նստել եք». Նաիրա…Փաշինյանը և ռեժիսոր է, և դերասան. վարչապետը…Կառավարությունն այսօր մեկ ամսով ՀՀ ողջ տարածքում…

ՍՈՑՑԱՆՑԵՐ

«Պատերազմը մեզնից խլեց իմ միակ երիտասարդ քեռուն»․ Անդրե

Երգիչ Անդրեն Ինստագրամի իր էջում հրապարակել է իր «Ես չեմ ուզում պատերազմ լինի» կատարումը և կից գրել. «1992 թվականի ապրիլի 2-ին պատերազմը խլեց մեզանից իմ միակ երիտասարդ քեռուն, ում դին մասնատված կտորներով 2 ամիս հետո հայրս հայտնաբերեց իր ֆիդայի ընկերների հետ։ Հագուստի մի փոքր վառված մասնիկով հայրս իմացավ՝ Վանիկի մասունքն է… 2 օր անց հորեղբայրս […]

ՍՈՑՑԱՆՑԵՐ

«Պարզվեց՝ ամենամեծ ապուշությունը երեկվա ընտրությունները չէին». Վահե Տեր-Մինասյան

Ուռուցքաբան-գինեկոլոգ Վահե Տեր-Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պարզվեց՝ ամենամեծ ապուշությունը երեկվա ընտրությունները չէին։ Կա ավելի ֆանտաստիկ հիմարություն՝ դա ընտրությունների երկրորդ փուլն է։ Հիմա՝ ով ում վարակեց դեռ չգիտենք, բայց սպասում ենք, որ ինկուբացիոն շրջանն անցնի, հիվանդները շատանան ու բոլորով հավաքվեն ընտրատեղամասերում երկրորդ փուլի համար։ Հա, չմոռանաք հանկարծ վերջում մի լավ համերգ ու քեֆ կազմակերպելու […]

ՍՈՑՑԱՆՑԵՐ

Կորոնավիրուսի հետ կապված անդադար խաբել եք, չեմ հավատում, որ մեր հեռախոսները չեք գաղտնալսելու. Ռուբեն Մխիթարյանը՝ արտակարգ դրության ընթացքում հեռախոսներով բնակչության տեղաշարժը հսկելու նախագծի մասին

«Gyumri.HighCLASS» կրթամշակութային հիմնադրամի ղեկավար, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ԱԺ-ում երկրորդ ընթերցմամբ քննարկվող օրինագծին, որով նախատեսվում է հեռախոսների և համապատասխան սարքերի միջոցով հսկել բնակչության տեղաշարժը: Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Այսօր ԱԺ-ն քննարկում է 2-րդ ընթերցմամբ հեռախոսների միջոցով մարդու անձնական կյանքին կոպտորեն միջամտելու և անձնական կյանքը վերահսկելու օրինագիծը, ներկայացնելով դա, […]

ՍՈՑՑԱՆՑԵՐ

Թվում է` մի ամբողջ կյանք պատերից ներս ենք. շատ կուզեի՝ վերադառնար աղմուկը. Նազենի Հովհաննիսյան

Դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անցյալ օրը` տնային երկարուձիգ օրերից հետո գնացել էի Հանրային ռադիո` Ավետին հյուր: Եթերում ագահի պես շփվում էի ռադիոունկնդրի հետ, ու վերջում գիտակցեցի, թե որքան են կարևորվել մեր կյանքում նույնիսկ լիովին անծանոթ մարդիկ, կարևորվել են, որովհետև իրար օդի պես պետք ենք ԲՈԼՈՐՍ` անկախ ամեն ինչից: Հետո նստեցի երգող արձանի մոտ ու լռեցի… Քաղաքը դյութող լռություն ուներ, տարօրինակ, անսովոր ու նույնիսկ վախեցնող: Չկային այլանդակ հռհռոցով անցնող երիտասարդներ, որոնք սովորաբար այդ ժամին շատ են լինում կանգնած, չկային սրճարաններում աղմկող մարդիկ, պատահական անցորդներն ու այստեղ-այնտեղ թափթփված ծխախոտի ծխուկները… գրեթե չկար երթևեկություն, լուռ էր Քաղաքը ու սպասումով` անժամանակ:Ու ես հիշեցի, որքան եմ գրել մեր քաղաքի` անընդհատ չլռելու մասին, իր անդադար աղմուկի ու հարատև չքնելու մասին…ես շատ կուզեի, որ վերադառնար աղմուկը` իր հետ ՀԵՏ բերելով Կյանքը:Հ.Գ. Մի օր արթնանանք ու հանգիստ, աղմուկով քննարկենք իրար, դրսում բարձրաձայն շփվենք ու լիաթոք ծիծաղենք ԻՐԱԿԱՆՈՒՄ, էս կիսաշշուկն արդեն շատ է կեղեքում…Թվում է` արդեն մի ամբողջ կյանք պատերից ներս ենք… ու պայթում ենք, բայց` ներս:Հ.Գ.Գ. Նախկինում աղմուկի մասին միևնույն է գրում էի սիրահարվածի աչքերով` առանց բացասական հույզի, իսկ հիմա` հասուն ու կարոտից խեղդվող մարդու երազանքով»: ԱՂԲՅՈՒՐԸ՝ Share Խմբագրի ընտրանի:Որոնք են արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացման մասին…Դուք այն անձը չեք, ով պետք է դասեր տա մեր…Ես մեղավո՞ր եմ, որ խելք ունեմ ու ճկուն եմ. Սամվել…10 прорывных технологий 2018 года

ՍՈՑՑԱՆՑԵՐ

«Իսկ եթե ասեմ, որ էս վիրուսի շնորհիվ շատ բան ա փոխվում դեպի լավը»․ Սոս Ջանիբեկյան

Դերասան Սոս Ջանիբեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իսկ եթե ասեմ, որ էս վիրուսի շնորհիվ շատ բան ա փոխվում դեպի լավը, ավելի կարևոր բաներ քան տնտեսությունն ա ու նյութական աշխարհը, մենք ավելի մոտ ենք կանգնում ու քայլ ենք անում էն հոգեվիճակին, որը իրականում մեր երջանկությանը հասնելու կենսական ու կարևոր մասն ա: Ինչքան անիմաստ «գոնկեք» ու […]

ՍՈՑՑԱՆՑԵՐ

«Ապշած եմ՝ ինչ է կատարվում Երևանի փողոցներում հիմա». «Նորք» ինֆեկցիոնի բժիշկ

Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի բժիշկ-վարակաբան Աշոտ Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արդեն 13 օր է, ինչ ես և մեր գրեթե ողջ անձնակազմը մեկուսացել ենք: Ես չեմ տեսնում իմ երեխաներին, կնոջս միայն այն բանի համար, քանի որ 24-ժամյա ռեժիմով ողջ թիմով աշխատում և շփվում ենք կորոնավիրուսի ախտանիշներով թե՛ հաստատված, թե՛ կասկածվող հիվանդների հետ։ Քանի որ բժիշկ-վարակաբան […]

ՍՈՑՑԱՆՑԵՐ

ՄԵՆԱԿ ՄԵԶՆԻՑ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Ա, ՉԷ՞, ԷՍ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀՆՉՈՒՄ

Դերասան Սոս Ջանիբեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Իսկ վստահ մենակ մեզնից ու Հայաստանում ա չէ՞ էս նախադասությունները հնչում. 1)« այ ախպեր ,էսի ամերիկանա շինե , ընդե ինքը իրա փողերն ա հաշվում , մեկ էլ մի քանի հարց կա , էտի քցի տեղը վակցինան հանի, մեզ էլ հավայի քցել ա ջեբը»,2) «արա մեռնեմ կյանքիդ, էսի […]

ՍՈՑՑԱՆՑԵՐ

«Պաչիկներ նախարարին, պաչիկներ վարչապետին». Արմինե Գրիգորյանը ուղիղ եթերով չի կարողանում հուզմունքը զսպել

ԱՂԲՅՈՒՐԸ՝ Share Խմբագրի ընտրանի:Ոստիկաններն ազատ արձակեցին ՀՅԴ երիտասարդներից մի…Մանրամասներ. Երևանի 53 դպրոցի պահակը գետնի վրայով…«Չկարողացա ինձ զսպել եւ սկսեցի պարել». Սարգսի եւ…Ջարդուփշուր անելուց հետո ոտքերս կապել էին Նիվային ու…

ՍՈՑՑԱՆՑԵՐ

«2 տարի առաջ այս օրը էջումս տեղադրեցի այս տեսանյութը»․ Դավիթ Սանասարյան

Լիազորությունները կասեցված ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը գրել է. «2 տարի առաջ այս օրը էջումս տեղադրեցի այս տեսանյութը հետևյալ գրառմամբ. «Տարածե՛ք հնարավորինս շատ. թող բոլորը համոզվեն, որ Սերժը ստում է: Այլ տարբերակ չկա՝ #ՄերժիրՍերժին»։ Տեսանյութն իմ էջում դրված ամենաշատ դիտում ունեցած (շուրջ 500 հազար), ամենաշատ տարածված (շուրջ 17000) նյութն է։ Այն դարձավ շաբաթներ հետո ձևավորվելիք շարժման կարևոր սերմերից […]

ՍՈՑՑԱՆՑԵՐ

Երբ գալիս է ժամանակը,հասկանում ես՝ առանց նրանց կյանք չկա. Փոփ Արտ-ի հաղորդավարուհին շնորհակալություն է հայտնում Էրեբունի ԲԿ-ի անձնակազմին

Asekose.am-ի «Փոփ Արտ» հաղորդման հաղորդավարուհի Անահիտ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերջին շրջանում բոլորս, կարծես թե, սկսել ենք ավելի գնահատել բժիշկների աշխատանքն ու սկսել ենք իսկապես շնորհակալ լինել նրանց, քանի որ նրանց գործն իրոք անգնահատելի է: Ուզում եմ առիթն օգտագործել և հենց Էրեբունի հիվանդանոցից իմ շնորհակալական խոսքն ուղղել հիվանդանոցի ծննդատան ողջ անձնակազմին՝ հանձինս բժիշկներ Անդրանիկ Պողոսյանին և Աննա Մալումյանին, ովքեր իրենց գործի նվիրյալներն են, ովքեր ամենադժվար պահերին՝ անկախ օրվա ժամից, անկախ նրանից, թե այդ օրը սովորական աշխատանքային օր է, թե տոնական, միշտ իմ կողքին են: Նրանք իսկապես մարդիկ են, ովքեր ԲԺԻՇԿ են ոչ թե կոչումով: Կապ չունի, թե դու ինչ վիճակով ես հայտնվում հիվանդանոցում, նրանք քեզ այնպես են դիմավորում, այնպիսի հոգատարությամբ են շրջապատում, այնպիսի արդյունքի են հասցնում, որ երախտագիտության խոսքեր չասելն անհնար է: Ցանկանում եմ հրապարակային նրանց շնորհակալություն հայտնել, շնորհակալ լինել Էրեբունի հիվանդանոցի ողջ անձնկազմին՝ սկսած բժիշկներից, վիրահատարանի ողջ անձնակազմից մինչև բուժքույրեր, ովքեր բացի նրանից, որ իրենց գործի գիտակներ են, այլև հումորի մեծ վարպետ են, քանի որ անգամ ամենադժվար պահերին կարողանում են իրենց հումորներով քո վիճակը թեթևացնել և մի փոքր հանել սթրեսային դրությունից: Այս ամեն ինչի հետևում կանգնած է մի հրաշք անձնավորություն՝Շուշան Հունանյանը, ով Էրեբունի ԲԿ-ի մամուլի խոսնակն է, հոգատար ու չափազանց ուշադիր մարդ, ով մշտապես պատրաստ է օգնելու հիվանդանոցի այցելուներին և լուծել նրանց հուզող բոլոր խնդիրները: Խոսքերս ապացույցի կարիք չունեն, քանի որ վստահ եմ, որ նրա հետ գոնե մեկ անգամ շփում ունեցած մարդը կփաստի դա: Ուզում եմ, որ բոլորս իսկապես շնորհակալ լինենք այն բժիշկներին, ովքեր մշտապես մեր կողքին են, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայում, որպեսզի մենք լինենք առողջ ու հետևաբար նաև՝ երջանիկ: Մենք պետք է միշտ շնորհակալ լինենք նրանց, որովհետև երբ գալիս է ժամանակը, հասկանում ես, որ առանց նրանց կյանք չկա: ԱՂԲՅՈՒՐԸ՝ Share Խմբագրի ընտրանի:10 прорывных технологий 2018 годаՊատանիների մասին, բայց ոչ մանկական……Ես մնացածի նման չեմ. իմ քաշն ու հզորությունն…Դուք այն անձը չեք, ով պետք է դասեր տա մեր…

ՍՈՑՑԱՆՑԵՐ

Կարանտինում ինձ տատիկիս տանն եմ զգում. Իտալիայից ժամանած հայ երիտասարդ

ԱՂԲՅՈՒՐԸ՝ Share Խմբագրի ընտրանի:«Ավելի երիտասարդ եմ երևում, որովհետև ինքս ինձ մեծ…«Չպետք է մոռանաս` ով ես եղել». Դիանա Մալենկոյի…Հայաստանում կորոնավիրուսի երեք նոր դեպք է հաստատվել«4 տարի պահանջվեց, որ նրան ջնջեմ իմ կյանքից». Լիա…

ՍՈՑՑԱՆՑԵՐ

«Վտանգի ժամանակ չկա իշխանություն և ընդդիմություն». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի հայրենակիցներ, առաջիկա մեկ ամսվա ընթացքում, կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված՝ մեր հանրապետությունն անցնում է արտակարգ դրության։ Այս պայմաններում անհրաժեշտ է, որ բոլորս խստորեն պահպանենք համազգային համերաշխություն ու կարգապահություն՝ չմատնվելով խուճապի։ Սա հերթական փորձությունն է մեր հասարակության համար, որը, համոզված եմ, մենք հաղթահարելու ենք։ Վերջին օրերի ընթացքում նաև […]

ՍՈՑՑԱՆՑԵՐ

3 դիմակավորված անձիք հարձակվել են ինձ վրա. էջմիածնեցի կնոջ հարազատների կողմից ծեծի ենթարկվածի գրառումը

«Հարգելի ընկերներ և լրագրողներ, տեղեկացնում եմ ձեզ, որ 15/03/2020-ին fb սոցիալական ցանցի իմ անձնական էջում տեղադրել եմ մի հումորային տեսահոլովակ, որում հայտնել եմ իմ աջակցությունը «էջմիածնեցի մորքուրին», ով կարողացել է լուծել խցանումների հարցը և որքան հեշտ է դարձել երթևեկելը Երևանի փողոցներով հենց նրա շնորհիվ:Կարճ ժամանակահատվածում տեսահոլովակը ստացել է լայն տարածում.600.000 դիտում 1.100 մեկնաբանություն 10.000 share/տարածում12.000 ռեակցիաՉորս ժամ անց, երբ ես գտնվում էի Say Cheese խանութի դիմաց, երեք անծանոթ, դիմակավորված անձիք մոտեցել են ինձ, արել են հարցադրում, թե արդյո՞ք ես եմ այդ տեսահոլովակի հեղինակը և առանց որևէ բացատրության խփել գցելով գետնին հարձակվել են ինձ վրա՝ հասցնելով հարվածներ ոտքերով և ձեռքերով: Այդ ամենը տեսնելով, կինս ու անձակազմի անդամները փորձել են կանխել հարձակումը, սակայն նույնպես ենթակրվել են ագրեսիվ հարձակման: Վաթսուն վարկյան տևողություն ունեցող հարձկումից հետո անհայտ անձինք դիմել են փախուստի:Դեպքից անմիջապես հետո հասցրել եմ ֆիքսել փախուստի դիմող անձանց պատկանող ավտոմեքենայի պետ. համարանիշը և անմիջապես կապնվել ՀՀ Ոստիկանություն և հայտնել դեպքի մասին: Ոստիկանության կողմից ձեռք բերած օպերատիվ տեղեկություններից պարզ է դարձել, որ տվյալ անձինք «Էջմիածնեցի մորքուրի» ազգականերն են: Հարուցված քրեական գործի շրջանակներում ես ու կինս անցել ենք դատաբժշկական փարձազննություն:Հարձակման տեագրությունը հանձնվել է ոստիկանություն»: Կարդացեք նաև՝ «Նենց կուզեի քո հետ ծանոթանայի, պաչպչվեի…». էջմիածնեցի կնոջ հարազատները ծեծի են ենթարկել տեսանյութի հեղինակին ԱՂԲՅՈՒՐԸ՝ Share Խմբագրի ընտրանի:Քո՝ մարդու էմոցիաների վրա ազդելու էժանագին…Ես մնացածի նման չեմ. իմ քաշն ու հզորությունն…Դուք այն անձը չեք, ով պետք է դասեր տա մեր…Եթե ինչ-որ մեկը վախենում է էդ տեսակ ֆիլմ նայել, նա…

ՍՈՑՑԱՆՑԵՐ

էլ միրգ, էլ ֆեն ու տապչկա, հոգատարությունն անքան շատ է, մեզ վատ ենք զգում. ուղևորուհին՝ կարանտինի մասին

Ֆեյսբուքյան օգտատեր Արփի Բեքարյանը ֆեյսբուքյան իր էջում պատմել է, որ վերդարձել է Աթենքից  և քանի որ մինչ այդ էլ Հռոմում է եղել, իրեն ու էլի մի քանիսին մեկուսացրել են: Նա մանրամասներ է ներկայացրել է, թե ինչպիսին են եղել մեկուսացման պայմանները. «Առավոտյան լույսը չբացված՝ Աթենք-Երևան թռիչով իջանք «Զվարթնոց»։ Ինքնաթիռի պատուհանից էն կողմ scy-fi ֆիլմի կադր էր լրիվ՝ երկու շտապօգնության […]

ՍՈՑՑԱՆՑԵՐ

Ողջույններ Ծաղկաձորից

Գոռ Առաքելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ողջույններ Ծաղկաձորից )Երեկվանից ուզում եմ գրել՝ չի ստացվում։Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր էն մարդկանց, ովքեր երեկվանից հետաքրքրվում են իմ առողջական վիճակով և ուզում եմ ասել, որ ինձ մոտ ամեն ինչ նորմալ է։ Եվ այսպես՝ երեկ ուշ երեկոյան մեզ տեղավորեցին Ծաղկաձորի հանգստյան տներից մեկում(ոչ, դա Գոլդեն Փելեսը չէր, բախտս էլի չբերեց ))), բայց մեզ շատ պատշաճ կերպով դիմավորեցին, ջերմաչափեցին, հետաքրքրվեցին մեր հնարավոր գանգատներով և տեղավորեցին։ Տրամադրել են անհրաժեշտ գրեթե ամեն ինչ, անձնակազմի վերաբերմունքը՝ դրական։ Կրկնում եմ՝ էս պահին ոչ մի արտառոց բան, բողոք-գանգատ չկա, զուտ՝ կարանտին։ Ստորև էլ տեղադրում եմ այն համարի ֆոտոները, որտեղ հիմա գտնվում եմ… հա, մեկ էլ նոր մաշիկներիս )) Նորից շնորհակալ եմ ցուցաբերած վերաբերմունքի, աջակցության և մաղթանքների համար։ Ձիգ կացեք»: ԱՂԲՅՈՒՐԸ՝ Share Խմբագրի ընտրանի:Ես մնացածի նման չեմ. իմ քաշն ու հզորությունն…Միհրանն ու Արփին ամենաուշացողն են, Գրիգորը`…Եթե ինչ-որ մեկը վախենում է էդ տեսակ ֆիլմ նայել, նա…Ես մեղավո՞ր եմ, որ խելք ունեմ ու ճկուն եմ. Սամվել…

ՍՈՑՑԱՆՑԵՐ

Ընկերներիցս մեկը կորոնավիրուսի կասկածներ ունի․ հետը խոսելիս լսեցի՝ ինչ է ասում բուժքույրը․ Մարիամ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստր Մարիամ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Իմ մոտ ընկերներից մեկը կորոնավիրուսի կասկածներ ունի: Ինֆեկցիոնում է, կորոնավիրուսի թեստ է հանձնել և շուրջ 11 ժամ պետք է մնա մեկուսացած, հիվանդասենյակներից մեկում: Հետը խոսելիս լսեցի, թե ինչպես է բուժքույրը ասում. ցավդ տանեմ, չմտածես ամեն բան լավ է լինելու, թեստի պատասխանները բացասական են գալու, հեսա քեզ ուտելիք ենք բերելու, դուխով: Կեցցեն մեր բժիշկները»: ԱՂԲՅՈՒՐԸ՝ Share Խմբագրի ընտրանի:Պատանիների մասին, բայց ոչ մանկական……Ես մեղավո՞ր եմ, որ խելք ունեմ ու ճկուն եմ. Սամվել…Առաջիկայում Սերժ Սարգսյանին կձերբակալեն՝ հանրությանը…«Սուրճ անկողնում». ինչպես «Վիտամինի» Արմուշն ու «32…

ՍՈՑՑԱՆՑԵՐ

Վերջապես Կարող Եմ Ասել, 2 Շաբաթ Ծաղկաձորում Մեկուսացված Լինելուց Հետո Շատ Բան Կա Պատմելու

Ֆեյսբուքյան օգտատեր Մելինե Մելիքյանը իր էջում գրել է․ Վերջապես կարող եմ ասել: Երկու շաբաթ Ծաղկաձորում մեկուսացված լինելուց հետո շատ բան կա պատմելու: Բայց ամենից առաջ ուզում եմ ասել ՝ Շնորհակալ եմ: Չեք հավատա, բայց անգամ այս աստիճան սթրեսային իավիճակից հետո, կարող եմ ասել, որ ծանր, բայց լավ օրեր էին, հագեցած հումորով և դրական զգացումներով: Եվ […]